Search Icon

Վերջին թարմացում՝ մայիս, 2023 թ․

Իսպաներեն (Մեքսիկա) | Ֆրանսերեն (Կանադա) | Պորտուգալերեն (Բրազիլիա)

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ։ ՍԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է։

    1. Սեղմելով և ընդունելով սույն օգտագործման պայմանները կամ ձեզ դեպի մեզ ուղղորդած որևէ բիզնեսի միջոցով ուղղակի կամ անուղղակի կերպով մուտք ունենալով Socure, Inc. ընկերության (այսուհետ՝ «Socure», «մենք», «մեր» կամ «մեզ») կողմից տրամադրվող փաստաթղթի ստուգման որևէ ապրանքի կամ ծառայության (այսուհետ՝ «DocV» կամ «DocV ծառայություններ») կամ օգտագործելով դրանք՝ դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և ընդունել եք ու համաձայն եք իրավական պարտավորություն կրել սույն օգտագործման պայմանների՝ ներառյալ սույնում հիշատակվող ցանկացած քաղաքականության (այսուհետ՝ միասին «Պայմաններ») համաձայն՝ ներառյալ սույնով սահմանված արբիտրաժային համաձայնագիրը և հրաժարումը խմբային հայցից։

    2. ԾԱՆՈՒՑՈՒՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ ԵՎ ՀՐԱԺԱՐՈՒՄ ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԻՑ, ՈՐՈՆՔ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՍՏՈՐԵՎ ԵՎ ԱԶԴՈՒՄ ԵՆ SOCURE-Ի ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԵՃԻ ԼՈՒԾՄԱՆ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ։

    3. Ժամանակ առ ժամանակ վերադարձեք և ստուգեք, քանի որ Պայմանները կարող են փոփոխվել, և դուք համաձայնում եք իրավական պարտավորություն ունենալ Պայմանների այն տարբերակի համաձայն, որն ուժի մեջ է մտնում DocV-ն ձեր կողմից օգտագործելու օրը։

    4. ՆՇՈՒՄ․ դուք թույլտվություն չունեք օգտագործելու DocV-ն, եթե դուք չեք ընդունում սույն Պայմանները։

  2. DOCV-Ի ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

    1. Նպատակը։ DocV-ի նպատակն է ստուգել ձեր ինքնությունը և կանխել խարդախությունը։ Գործընթացն ավարտելու համար դուք պետք է ունենաք անձը հաստատող փաստաթուղթ («ID»), օրինակ՝ վարորդական իրավունք կամ անձնագիր։

    2. Գործընթացը։ Ձեզ կառաջարկվի լուսանկարել ձեր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ որոշ դեպքերում՝ լուսանկարել ինքներդ ձեզ («ինքնանկար »)։ Որպես ծառայության մատակարար Socure-ը ձեր անձը հաստատող փաստաթղթից և ինքնանկարից (ըստ կիրառելիության) կարտահանի տեղեկություններ, որոնք առանց սահմանափակման ներառում են հետևյալը․ Անձը հաստատող փաստաթղթի համարը (օր․՝ վարորդական իրավունքի կամ անձնագրի համարը) PDF417 կամ այլ գծակոդ և գոտու մեքենական ընթեռնելի այլ տեղեկություններ և բոլոր համապատասխան մեթատվյալներն ու կենսաչափական նույնականացուցիչները, օրինակ՝ ձեր դեմքի երկրաչափական ուրվագիծը։ Socure-ն օգտագործում է ձեր մուտքային տեղեկությունները և մեր արտահանած տեղեկությունները՝ գնահատելու ձեր անձը հաստատող փաստաթղթի վավերականությունը և ձեր ինքնության հետ կապված ռիսկը, ինչպես նաև կատարելագործելու և զարգացնելու մեր ապրանքներն ու ծառայությունները։

  3. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
    Ձեր գողատնիությունը շատ կարևոր է մեզ համար։ Խնդրում ենք կարդալ մեր Ապրանքների և ծառայությունների գաղտնիության հայտարարությունը (այսուհետ՝ «Գաղտնիության հայտարարություն»), որը կգտնեք այստեղ՝ հասկանալու տվյալների հետ աշխատանքի մեր գործելակերպը և ձեր իրավունքները։ Ձեզ չի թույլատրվում օգտվել DocV ծառայությունից․ եթե դուք համաձայն չեք Գաղտնիության հայտարարության որևէ մասի հետ։

  4. ՈՎ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ DOCV ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

    1. Socure-ը կորպորատիվ հաճախորդներ սպասարկող կազմակերպություն է, և մեր հաճախորդներն են որոշում, թե ով կաշխատի DocV-ով։

    2. Socure-ը չի որոշում ոչ մի ապրանքի կամ ծառայության իրավունակությունը։ Այնուամենայնիվ,

      1. DocV ծառայությունից օգտվելու համար դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան կամ հակառակ դեպքում օրենքով սահմանված այն տարիքում, որ կարողանաք ձեր իրավասությունում (այսինքն՝ նահանգում կամ երկրում) պարտավորեցնող պայմանագիր կնքել։

      2. Եթե դուք 13-ից 17 տարեկան եք, նախքան DocV ծառայությունից օգտվելը պետք է ունենաք ձեր ծնողի կամ օրինական խնամակալի աներկբա համաձայնությունը կամ թույլտվությունը ու նաև համաձայնեք, որ DocV ծառայությունից կօգտվեք միայն ձեր ծնողի կամ օրինական խնամակալի անմիջական հսկողությամբ։ Եթե դուք 13-ից 17 տարեկան եք, սույնում ձեզ կատարվող ցանկացած հղում պետք է ընկալվի, որ այն ներառում է թե՛ ձեզ, թե՛ ձեր ծնողին կամ օրինական խնամակալին, որոնք հաստատում են, որ կարդացել, հասկացել և ընդունել են սույն Պայմանները և համաձայն են օրինական պարտավոություն ունենալ սույն Պայմանների ներքո։

      3. ՁԵԶ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՈՐԵՎԷ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏՎԵԼ DOCV ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵԹԵ ԴՈՒՔ 13 ՏԱՐԵԿԱՆ ՉԵՔ։

    3. Ձեզ չի թույլատրվում որևէ նպատակով օգտվել DocV ծառայությունից, եթե դուք․

      1. գտնվում եք մի երկրում, որի նկատմամբ Միացյալ Նահանգների կառավարությունն էմբարգո է սահմանել (այսինքն՝ արգելել է ապրանքների ու ծառայությունների փոխանակումը),

      2. գտնվում եք մի երկրում, որը Միացյալ Նահանգների կառավարությունը ճանաչել է որպես «ահաբեկիչներին աջակցող» երկիր,

      3. ներառված եք Միացյալ Նահանգների կառավարության արգելված կամ սահմանափակում ունեցող անձանց որևէ ցուցակում, օրինակ՝ Հատուկ կատեգորիայի անձանց ցուցակը,

      4. ներառված եք գլոբալ հետախուզման որևէ ցուցակում, օրինակ՝ պատժամիջոցների ստուգման ցուցակը, որը նույնացնում է այն անձանց, որոնք հայտնի են կամ կասկածվում են որպես ահաբեկիչներ, փող լվացողներ կամ խարդախներ։

  5. ԱՐԳԵԼՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ

    1. Դուք համաձայն եք չսկանավորել կամ չվերբեռնել կամ չստիպել Socure-ին սկանավորել կամ պատճենել Միացյալ Նահանգների ռազմական ուժերի կամ վերջինիս ստորաբաժանումների կամ որևէ պետական մարմնի կողմից թողարկված որևէ անվանակ, նույնականացման քարտ կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ, եթե դա արգելված է։

    2. Դուք համաձայն եք DocV-ով չսկանավորել կամ չվերբեռնել ոչ մի լուսանկար․

      1. որևէ անձի, որը գործարքի հետ կապված չէ,

      2. որը ներառում է գրոտեսկային, անպարկեշտ կամ մարմնատենչ պատկերներ, այդ թվում՝ ձեր կամ որևէ այլ անձի մերկ մարմնի կամ մարմնի մասի նկարները։

    3. Դուք համաձայն եք չօգտագործել DocV-ն ոչ մի եղանակով, որը

      1. անօրինական է, իրավաչափ չէ, խարդավանքային է կամ այլ կերպ քրեական բնույթ ունի,

      2. համահունչ չէ կամ հակասում է սույն Պայմաններին կամ այլ կերպ թույլատրված չէ սույն Պայմաններով,

      3. զրպարտանք, սպառնալիք, բռնություն կամ խտրականություն է պարունակում այլ անձանց նկատմամբ,

      4. անպարկեշտ, անբարոյական, անվայելուչ կամ վիրավորական է,

      5. խաթարում կամ այլ կերպ խախտում է որևէ այլ անձի մտավոր սեփականության կամ ցանկացած այլ իրավունքները,

      6. պաշտպանում, պատկերում, խթանում կամ օժանդակում է որևէ բռնի կամ անօրինական գործողություն, օրինակ (բերվում է բացառապես որպես օրինակ)՝ մարդկանց թրաֆիքինգը, սեռական նպատակով թրաֆիքինգը, ընտանեկան բռնությունը, մանկական պոռնոգրաֆիան, պոռնոգրաֆիկ բնույթի վրեժխնդրությունը կամ համակարգչային հանցագործությունը կամ համակարգչի չարաշահումը։

    4. Դուք համաձայն եք չօգտագործել DocV-ն․

      1. որևէ եղանակով, որը կարող է փոփոխել, վնասել, անաշխատունակ դարձնել, գերբեռնել, փչացնել կամ հեղինակազրկել Socure-ի համակարգերը կամ ապրանքները,

      2. Socure-ի ապրանքները կամ փաստաթղթերը թարգմանելու, հետադարձ կերպով վերարտադրելու, ապակազմարկելու, ապամոնտաժելու կամ դրանցից այլ կերպ ածանցյալ գործեր ստեղծելու համար,

      3. որևէ եղանակով, որը կարող է խանգարել որևէ մեկին օգտագործել DocV-ն,

      4. DocV-ի կամ Socure-ի կամ մեր համակարգերի տեղեկությունները կամ տվյալները պատճենելու, հավաքագրելու կամ վերցնելու համար,

      5. ստանալու տեղեկություններ կամ DocV-ի բովանդակությունը տվյալների արտաքաղման, արտահանման կամ ցանկացած այլ միջոցներով, որոնք ակնհայտորեն թույլատրված չեն Socure-ի գրավոր համաձայնությամբ,

      6. փորձելու ձեռք բերել չարտոնված մուտք Socure-ի ապրանքներին, ծառայություններին, հարթակներին կամ համակարգերին,

      7. փորձելու գաղտնազերծել բոլոր այն փոխհաղորդումները, որոնք իրականացվում են դեպի DocV-ն աշխատեցնող սերվերները կամ դրանցից։

    5. Դուք համաձայն եք չկատարել հետևյալը․

      1. չվարձակալել, լիզինգով չվերցնել, ենթալիզինգով չհանձնել, վարկով չվերցնել, չբաշխել, չկապակցել, չհրապարակել, չցուցադրել կամ չթարգմանել DocV-ն որևէ եղանակով,

      2. ամբողջությամբ կամ մասնակի չվաճառել, չվերավաճառել կամ չշահագործել DocV-ն (ներառյալ օբյեկտը և ծրագրային կոդը),

      3. չխախտել, չշրջանցել, չուսումնասիրել կամ չարգելակել մշտադիտարկման, անվտանգության, հաղորդման կամ իսկորոշման ոչ մի մեխանիզմ,

      4. DocV-ից չհեռացնել ոչ մի հեղինակային իրավունք, ապրանքային նշան կամ սեփականության իրավունքների այլ նշումներ։

  6. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

    1. Որոշակի ծառայություններ կամ գործառույթներ ապահովելու համար DocV-ն կարող է պարունակել հղումներ երրորդ կողմերի կայքերին կամ այլ հավելվածների («Երրորդ կողմի կայքեր»)։ Socure-ը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում Երրորդ կողմի կայքերի բովանդակության համար։ Որպես այդպիսին Երրորդ կողմի կայքերը ներկայացվում են «այնպես, ինչպես կան»՝ առանց դրանցում ներկայացված տեղեկատվության արտահայտված կամ ենթադրյալ երաշխավորության։

    2. Երրորդ կողմի կայքերի վերաբերյալ հարցերը կամ բողոքները պետք է ուղղվեն այդ կայքերի օպերատորներին։

  7. ԼԻՑԵՆԶԻԱ
    Սույն պայմանների և Գաղտնիության հայտարարության համաձայն՝ մենք ձեզ տրամադրում ենք բացառապես սույնում նկարագրված նպատակով DocV-ին մուտք ունենալու և այն օգտագործելու ոչ բացառիկ, չփոխանցվող, ենթալիցենզիայի չենթակա, անձնական, սահմանափակ, հետ կանչվող լիցենզիա։ Դուք համաձայն եք օգտագործել DocV-ն բացառապես բոլոր կիրառելի օրենքների համապատասխանությամբ։ Socure-ն իրեն իրավունք է վերապահում իր բացառիկ հայեցողությամբ ցանկացած պահի հետ կանչել այդ լիցենզիան։

  8. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

    1. Դուք ընդունում եք, որ․

      1. DocV-ում պարունակվող կամ դրան վերաբերող մտավոր սեփականության բոլոր իրավունքները պատկանում են Socure-ին կամ դրա լիցենզատուներին,

      2. սույնով տրամադրվող իրավունքների լիցենզիան տրված է (ոչ վաճառված) ձեզ,

      3. DocV-ում կամ DocV-ի կամ դրա բովանդակության նկատմամբ ոչ մի իրավունք չունեք, բացի DocV-ն սույն Պայմաններին համապատասխան օգտագործելու իրավունքից։

    2. Բոլոր ապրանքային նշանները, սպասարկման նշանները, առևտրային անվանումները և տարբերանշանները Socure-ի և (կամ) նրա հաճախորդների սեփականությունն են։ DocV-ի վերաբերյալ կամ դրանում պարունակող ոչինչ չպետք է որպես պրեզումպցիա, դատավարական բացարկ կամ այլ կերպ ընկալվի որպես այս կայքում ցուցադրված որևէ ապրանքային նշանի լիցենզիայի կամ իրավունքի շնորհում՝ առանց Socure-ի կամ նրա հաճախորդների գրավոր թույլտվության, եթե կիրառելի է։

  9. ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ
    DOCV-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ DOCV-ՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԾՐԱԳՐԱԿԱԶՄԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ «ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱՆ» ԵՎ «ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԱՌԿԱ ԵՆ»։ SOCURE-Ը ԵՎ ՆՐԱ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, ԼԻՑԵՆԶԱՏՈՒՆԵՐԸ, ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԱԿՆՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ DOCV-Ի ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ, ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԻ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ, ՈՐԵՎԷ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿԻ ՀԵՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ DOCV-Ն ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԿԱՄ ԱՆՍԽԱԼ ԿԵՐՊՈՎ, ՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇՏԿՎԵՆ, ԿԱՄ ՈՐ DOCV-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ DOCV-Ն ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԵՐԾ ԵՆ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԱՐԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻՑ։ ԲԱՑԻ ԱՅԴ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ DOCV-Ն ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՍԿԱՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԸ։ ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆՔ DOCV-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՆՁԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ։

  10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

    1. ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ, ՈՐ DOCV-Ն ԿԱՄ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿԱՅՔԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՌԻՍԿԸ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է։ ԴՈՒՔ ՆԱԵՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ, ՈՐ SOCURE-Ն ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԵՐՊՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ DOCV-Ի ԿԱՄ DOCV-Ի ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԿԱՄ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ։

    2. ԵԹԵ ՈՐՈՇՈՒՄ ԵՔ DOCV-ԻՆ ՄՈՒՏՔ ՈՒՆԵՆԱԼ ԿԱՄ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԵՐԻՑ ԿԱՄ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ՏՎՅԱԼ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՄ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՐ ԿԱՏԱՐԱԾԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ԻՆՔՆԵՐԴ։

    3. SOCURE-Ը ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՉԱՌ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ DOCV-Ի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ։

    4. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ SOCURE-Ը ՈՉ ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ ԱՆՁԱՄԲ ՁԵԶ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՏՈՒԿ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ, ՄԻՋԱԴԵՊԱՅԻՆ, ՏԻՊԻԿ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՇԱՀՈՒՅԹԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՄԵՆՔ ՀԱՏՈՒԿ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ ԵՆՔ ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ՄԵՆՔ ՈՉ ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆՔ ԱՅՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԲԽՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ DOCV-Ն ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՁԵՎՈՎ ԿԱՊՎԱԾ ԵՆ ԴՐԱՆՑ ՀԵՏ։ ԴՈՒՔ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ ՆԱԵՎ, ՈՐ ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆՔ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ԱՅՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԲԽՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ DOCV-Ն ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ։ SOCURE-Ի ՍՈՒՅՆՈՎ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԻ ՀԱՐՅՈՒՐ ԴՈԼԱՐԸ ($100)։

  11. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

    1. Կիրառելի օրենքով թույլատրված դեպքերում դուք համաձայնում եք Socure-ին փոխհատուցել մեր կրած ողջամիտ ծախսերը բոլոր այն հայցերի, գործողությունների, պահանջների, կորուստների, վնասների համար (ներառյալ դատական ծախսերը և այլ ծախսերը, օրինակ՝ փաստաբանների վճարները), որոնք ծագում են DocV-ն ձեր կողմից սույն Պայմանների խախտմամբ օգտագործելու արդյունքում։

    2. Socure-ն իրեն իրավունք է վերապահում ստանձնելու երրորդ կողմի ներկայացրած բոլոր հայցերի բացառիկ պաշտպանությունը և վերահսկումը, որոնք կապված են DocV-ն ձեր կողմից օգտագործելու հետ, և դուք համաձայն եք նման հայցերի կապակցությամբ օժանդակել ու համագործակցել մեզ հետ։

  12. ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

    1. Socure-ը կարող է ցանկացած պահի առանց ծանուցման դադարեցնել, կասեցնել կամ փոփոխել DocV-ն և կարող է ցանկացած պահի առանց ծանուցման որևէ պատճառով իր բացառիկ հայեցողությամբ արգելափակել, դադարեցնել կամ կասեցնել ձեր մուտքը DocV-ին, նույնիսկ եթե մուտքը շարունակում է թույլատրվել ուրիշներին։

    2. Socure-ի կողմից ձեր մուտքը DocV-ին դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում․

      1. դուք պետք է անմիջապես դադարեցնեք DocV-ի օգտագործումը,

      2. սույն Պայմանների համաձայն ձեզ տրված բոլոր իրավունքները և լիցենզիաները պետք է անմիջապես դադարեն։

  13. ՄԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Socure-ը պատասխանատու չի սույն Պայմաններով սահմանվող մեր որևէ պարտավորության չկատարման կամ ուշ կատարման համար, որը մեր ողջամիտ հսկողությունից դուրս որևէ գործողության կամ իրադարձության, այդ թվում՝ հեռահաղորդակցության հանրային կամ մասնավոր ցանցերի խափանման հետևանք է։

  14. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
    Կիրառելի օերնքով թույլատրված դեպքերում սույն Պայմանները ղեկավարվում և մեկնաբանվում են Միացյալ Նահանգերի Դելավեր նահանգի օրենքներով, և արբիտրաժային վարույթի չենթակա բոլոր վեճերի համար դուք ընդունում եք Դելավերի դատարանների ոչ բացառիկ իրավասությունը։

  15. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՀՐԱԺԱՐՈՒՄ ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԻՑ
    ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ԲԱԺԻՆՆ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՔ ԵՎ SOCURE-Ը ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ ԲՈԼՈՐ ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ։ ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՔ ԵՎ SOCURE-Ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՔ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ, ՈՒ ՆԱԵՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՔ ԽՄԲԱՅԻՆ, ԿՈԼԵԿՏԻՎ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԲ ՆՄԱՆ ՀՐԱԺԱՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՕՐԵՆՔՈՎ։

    1. Օրենքով թույլատրված դեպքերում դուք և Socure-ը համաձայն եք, որ Սույն Պայմաններից կամ սույն Արբիտրաժային համաձայնագրից («Համաձայնագիր») բխող կամ դրանց հետ կապված բոլոր հայցերը, խնդիրները և վեճերը լուծվելու են անհատական կարգով՝ պարտադիր արբիտրաժային վարույթում, բացառությամբ այն դեպքերի, երբ ո՛չ դուք, ո՛չ Socure-ը պարտավոր չեք արբիտրաժային վարույթում լուծել բոլոր այն վեճերը, որոնց համար կողմերից յուրաքանչյուրը ձգտում է դատական արգելանքի կարգադրություն կամ այլ անաչառ փոխհատուցում ստանալ հեղինակային իրավունքների, ապրանքային նշանների, առևտրային անվանումների, տարբերանշանների, առևտրային գաղտնիքների, պատենտների կամ այլ տեսակի մտավոր սեփականության հայտարարված անօրինական օգտագործման համար։

    2. Կողմերը համաձայն են, որ սույն Համաձայնագիրը պետք է ղեկավարվի Դելավեր նահանգի օրենքներով, որ արբիտրը բոլոր հայցերի, խնդիրների կամ վեճի առարկաների համար պետք է կիրառի Դելավեր նահանգի օրենսդրությունը։ Օրինակ՝ Դելավար նահանգի օրենսդրությամբ պետք է ղեկավարվեն հարկադիր կատարման խնդիրները և Պայմանների ու սույն Համաձայնագրի մեկնաբանությունը, ինչպես նաև բոլոր հայցերի, խնդիրների կամ վեճերի արբիտրաժային կարգով լուծման հնարավորությունը։

    3. ԿՆՔԵԼՈՎ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵԼՈՎ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ՝ ԴՈՒՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԴ՝ ԴՈՒՔ ԵՎ SOCURE-Ը, ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՔ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ։ ԲԱՑԻ ԱՅԴ, ԿՈՂՄԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ, ՈՐ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՎԵՃԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿՈՂՄԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՈՉ ՈՐՊԵՍ ՈՐԵՎԷ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԽՄԲԻ ԿԱՄ ԱՅԼ ԿՈԼԵԿՏԻՎ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՅՑՎՈՐ ԿԱՄ ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԻ ԱՆԴԱՄ։ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՀՍՏԱԿ ԵՎ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԿԵՐՊՈՎ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՔ ԱՅՍ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ։

    4. Արբիտրաժային վարույթ սկսելու համար ուղարկեք արբիտրաժային վարույթի դիմում պարունակող և Socure, Inc. ընկերությանը ներկայացվող ձեր պահանջը նկարագրող նամակ մեր գրանցված գործակալի հետևյալ հասցեով՝ Corporation Service Company, 251 Little Falls Drive, Wilmington, DE 19808։

    5. Արբիտրաժային վարույթը կանցկացվի Ամերիկյան արբիտրաժային սոցիացիայի (ԱԱԱ) կողմից՝ մեկ ԱԱԱ արբիտրի ներկայությամբ և Սպառողների արբիտրաժային իրավունքների մասին ԱԱԱ կանոնների (այսուհետ՝ «Կանոններ») կիրառմամբ, որոնց կարող եք ծանոթանալ www.adr.org կայքում կամ զանգահարելով 1-800-778-7879։ Հայցի ներկայացման, վարույթի կազմակերպման և արբիտրի վճարների ու բոլոր ծախսերի վճարումը ղեկավարվում է Կանոններով։

    6. Դուք կարող եք ընտրել, որ արբիտրաժային վարույթն անցկացվի հեռախոսով՝ գրավոր ներկայացված նյութերի հիման վրա կամ դեմ առ դեմ այն վարչաշրջանում, որտեղ ապրում եք կամ մեկ այլ երկկողմանի համաձայնեցված վայրում։ Արբիտրի որոշումը պետք է լինի վերջնական և անբողոքարկելի, իսկ արբիտրաժային դատարանի որոշումը կարող է մտնել իրավասություն ունեցող ցանկացած դատարան։

  16. ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆ
    Սույն Պայմանների դրույթներից յուրաքանչյուրը գործում է առանձին։ Եթե որևէ պահի սույն Պայմանների որևէ դրույթ որևէ առումով անօրինական է, անվավեր կամ ենթակա չէ հարկադիր կատարման կամ դառնում է այդպիսին, տվյալ դրույթը պետք է ավելի մանրամասն մեկնաբանվի, որպեսզի այն դառնա օրինական, վավեր և ենթակա հարկադիր կատարման, կամ դա հնարավոր չլինելու դեպքում տվյալ դրույթը կարող է մեկնաբանվել որպես ջնջված։ Անկախ դրանից՝ սույնում ներկայացված այլ Պայմանները պետք է շարունակեն գործել լիարժեքորեն։

  17. ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

    1. Socure-ը կարող է սույն Պայմաններով ստանձնած իր իրավունքները և պարտավորությունները փոխանցել մեկ այլ կազմակերպության, բայց դա չի ազդի սույն Պայմաններով ստանձնած ձեր իրավունքների կամ ձեր պարտավորությունների վրա։ Դուք կարող եք չփոխանցել կամ չօտարել սույն Պայմաններով ստանձնած ձեր իրավունքները կամ պարտավորությունները։

    2. Եթե Socure-ը չի պնդում, որ կատարեք սույն Պայմաններով ստանձնած ձեր որևէ պարտավորություն, կամ եթե մենք չենք բանեցնում ձեր նկատմամբ ունեցած մեր իրավունքները, կամ եթե մենք ուշացումով ենք այդպես վարվում, դա չի նշանակի, որ մենք հրաժարվում ենք ձեր նկատմամբ ունեցած մեր իրավունքներից, և դա չի նշանակի, որ դուք չպետք է կատարեք այդ պարտավորությունները։

    3. Սույն պայմանները կազմում են ձեր կողմից DocV-ի օգտագործման վերաբերյալ մեր միջև եղած ամբողջական համաձայնությունը։ Նման պայմանները փոխարինում են մեր միջև եղած բոլոր նախկին պայմանավորվածությունները կամ համաձայնությունները։ Բացի այդ, ընդունելով սույն Պայմանները, դուք չեք հենվել սույն Պայմաններում սահմանվածից բաից որևէ այլ հայտարարության, ներկայացման, հավաստման կամ երաշխիքի վրա և չպետք է ունենաք որևէ իրավունք կամ պաշտպանության միջոց դրանց առնչությամբ։

    4. Բացի այլ կերպ կիրառելի օրենքով թույլատրված դեպքերից, սույն Պայմանների կողմ չհանդիսացող անձը կամ կազմակերպությունը չի կարող պարտադրել սույն Պայմանների կատարումը։

    5. Սույն Պայմանների արդյունքում չի ստեղծվում որևէ գործակալություն, գործընկերություն, համատեղ ձեռնարկություն կամ աշխատանքային հարաբերություն, և մեզնից ոչ մեկը չունի որևէ տեսակի լիազորություն որևէ առնչությամբ պարտադրելու դա մյուս կողմին։