Բարի գալուստ։ Դուք ճիշտ տեղում եք, եթե ցանկանում եք իմանալ, թե Socure Inc. ընկերությունը (այսուհետ միասին՝ «Socure», «մենք», «մեզ» կամ «մեր») ինչպես է օգտագործում անձնական տեղեկությունները, որպեսզի Փաստաթղթի կանխատեսումային վավերացում («DocV») մեր լուծման միջոցով կոմերցիոն հաճախորդներին մատուցի անձի ինքնությունը ստուգելու և խարդախությունը կանխելու ծառայություններ։ Փաստաթղթերի և կենսաչափական տվյալների ստուգման գործընթացի գաղտնիության մասին այս ծանուցումը («Գաղտնիության մասին ծանուցում») վերաբերում է հետևյալ թեմաներին․ Ինչպես է աշխատում DocV-ն, Մեր կողմից հավաքագրվող անձնական տեղեկությունները (և աղբյուրները), Որտեղ ենք պահում և ում ենք փոխանցում ձեր անձնական տեղեկությունները, Ինչպես ենք օգտագործում ձեր տեղեկությունները, Ինչպես ենք բացահայտում ձեր տեղեկությունները, Ինչ ժամանակահատվածով ենք պահում ձեր տեղեկությունները, Ինչպես ենք պաշտպանում ձեր տեղեկությունները, Տվյալների մշակման մեր օրինական հիմքերը, Ձեր իրավունքները տվյալների նկատմամբ, Ինչպես բանեցնել տվյալների նկատմամբ ձեր ունեցած իրավունքները և ինչպես Կապվել մեզ հետ։ 

Կիրառելի օրենսդրության համաձայն մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք թարմացնել սույն Ծանուցումը՝ այս կայքում հրապարակելով դրա նոր տարբերակը։ Socure-ը պահպանում է նաև Գաղտնիության վերաբերյալ գլոբալ հայտարարության պայմանները, որոնք գործում են մեր բոլոր ապրանքների ու ծառայությունների համար։ Եթե մեր կոմերցիոն հաճախորդներն օգտագործում են DocV-ն և մեր այլ ապրանքներն ու ծառայությունները, գործում է ինչպես Գաղտնիության մասին գլոբալ հայտարարությունը, այնպես էլ Գաղտնիության մասին սույն ծանուցումը (եթե չգիտեք, թե մեր հաճախորդներն ինչ ապրանքներ են օգտագործում, հարցրեք նրանց)։

Ինչպես է աշխատում DocV-ն

Երբ աշխատում եք DocV-ի հետ, մենք խնդրում ենք ձեզ համաձայնել Socure-ի Օգտագործման պայմաններին և Գաղտնիության սույն ծանուցմանը։ Եթե հրաժարվեք համաձայնել, գործարքը կչեղարկվի, ինչը նշանակում է, որ Socure-ը ձեզնից անձնական տվյալներ չի հավաքագրի։ Քանի որ Socure-ը ծառայության մատակարար է, անհրաժեշտ է կապվել Socure-ի այն կոմերցիոն հաճախորդի հետ, որն ուղղորդել է ձեզ դեպի DocV՝ քննարկելու անձի ինքնության ավտոմատացված ստուգման համար նրանց կողմից առաջարկվող այլընտրանքները։ Համաձայնելու դեպքում ձեզ խնդրելու են ներկայացնել ձեր անձը հաստատող փաստաթղթի (օր․՝ վարորդական իրավունքի դիմերեսը և դարձերեսը կամ անձնագիր) մեկ կամ մի քանի լուսանկար։ Ձեզ կարող են խնդրել նաև ներկայացնել սելֆի՝ սկզբնական գործարքի կամ սելֆիի վերստուգման նպատակներով։ Երբ ներկայացնում եք ձեր լուսանկարները, ձեր սարքի մասին տեղեկությունները և դրա հետ ձեր հաղորդակցման եղանակը կարող են ավտոմատ կերպով հավաքագրվել, որպեսզի օգնեն մեզ հայտնաբերել անսովոր կամ կասկածելի գործողությունը։

Socure-ն օգտագործում է մեքենական ուսուցում և արհեստական բանականություն՝ օգնելու ձեզ կատարել որակյալ լուսանկարներ և վերլուծելու ձեր ներկայացրած լուսանկարներն ու ձեր օգտագործած սարքը, որով ներկայացրել եք լուսանկարները։ Ձեր լուսանկարները և կենսաչափական տվյալները կարող են վերլուծվել դեմքի ստուգման (1 լուսանկարը համեմատվում է 1 լուսանկարի հետ), դեմքի ճանաչման (1 լուսանկարը համեմատվում է 2 կամ ավելի լուսանկարների հետ) գործառույթի կամ երկու գործառույթների միջոցով, ինչը թույլ է տալիս DocV-ին կանխատեսել անձի ինքնության ստուգմանը և խարդախության կանխարգելմանն առնչվող մի քանի հարցերի պատասխանը, օրինակ․

  • Արդյո՞ք լուսանկարներն արվել են կենդանի՝ ներկայացման պահին։
  • Ի՞նչ տեսակի փաստաթուղթ է ներկայացվել։
  • Փաստաթուղթը կե՞ղծ է, թե՞ այլ կերպ նմանակվել է։
  • Արդյո՞ք փաստաթղթի և սելֆիի լուսանկարները համընկնում են։
  • Փաստաթղթի վրայի անձնական տվյալները կարո՞ղ են ստուգվել։
  • Արդյո՞ք այս անձը պահանջվող ապրանքներն ու ծառայություններն օգտագործելու օրինական տարիքում է։
  • Այս անձին և (կամ) սարքը նախկինում տեսե՞լ ենք։
  • Արդյո՞ք անձն իր սարքն օգտագործում է նախատեսված կարգով։ Սա կարո՞ղ է բոտ կամ հակեր լինել։

Socure-ի կոմերցիոն հաճախորդն է բացառապես որոշում․ ա) արդյոք և ինչ պատճառ(ներ)ով պետք է ուղարկի ձեզ DocV, բ) անձնական տեղեկությունների որ տարրերը մենք հավաքագրենք և վերլուծենք նրա անունից, այդ թվում՝ լուսանկարների կամ փաստաթղթերի որ տեսակները մենք վերլուծենք նրա անունից, գ) ստուգման ինչ այլընտրանքային մեթոդներ կան, և դ) արդյոք ու ինչ հանգամանքներում ընդունել, վերանայել կամ մերժել որևէ առանձին գործարք։

Մեր կողմից հավաքագրվող անձնական տեղեկությունները (և աղբյուրները)

DocV-ի համար Socure-ը կարող է ձեր մասին անձնական տեղեկություններ հավաքագրել մեր կոմերցիոն հաճախորդներից կամ հավանական հաճախորդներից, ձեր սարքից, ձեզնից, տվյալների բրոկերներից և (կամ) երրորդ կողմ հանդիսացող մեր ծառայությունների մատակարարներից։ Ստորև ներկայացված են DocV-ի հետ ձեր աշխատանքի ժամանակ մեր կողմից հավաքագրվող անձնական տեղեկությունների կատեգորիաները, ինչպես նաև տեղեկությունների աղբյուրները։

Անձնական տեղեկությունների ստացողներ և բացահայտման նպատակ(ներ) Բացահայտված անձնական տեղեկությունների կատեգորիաներ

Կոմերցիոն հաճախորդները կամ հավանական հաճախորդները կարող են ստանալ ձեր անձնական տեղեկությունները՝ ձեր անձի ինքնությունը ստուգելու և խարդախությունը կանխելու նպատակով։

• Նույնականացուցիչներ
• Պաշտպանված դասակարգումների բնութագրիչներ
• Սարքի, զննիչի և ցանցի տեղեկություններ՝ ներառյալ աշխարհագրական տեղորոշման տվյալները
• Վարքագծային տվյալներ և եզրակացություններ այն մասին, թե աշխատաշրջանի ընթացքում սովորաբար ինչպես եք աշխատում ձեր սարքի հետ
• Լուսանկարներ

Երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողները կարող են ստանալ ձեր անձնական տեղեկությունները․ ա) DocV-ի որևէ գործարք մեր անունից կատարելու և աջակցելու և (կամ) բ) տեղեկություններն ամպում պահելու նպատակով։

• Նույնականացուցիչներ
• Կենսաչափական տեղեկություններ (միայն ամպային պահեստում)
• Պաշտպանված դասակարգումների բնութագրիչներ (միայն ամպային պահեստում)
• Սարքի, զննիչի և ցանցի տեղեկություններ՝ ներառյալ աշխարհագրական տեղորոշման տվյալները (միայն ամպային պահեստում)
• Վարքագծային տվյալներ և եզրակացություններ այն մասին, թե աշխատաշրջանի ընթացքում սովորաբար ինչպես եք աշխատում ձեր սարքի հետ (միայն ամպային պահեստում)
• Լուսանկարներ

Կորպորատիվ ստորաբաժանումները և դուստր ձեռնարկությունները կարող են ստանալ ձեր անձնական տեղեկությունները․ ա) DocV-ի որևէ գործարք կատարելու և աջակցելու, բ) ներքին հետազոտություն կատարելու, օրինակ՝ ժամանակի ընթացքում խարդախությունների և անձերի ինքնության միտումների ուսումնասիրումը, գ) անաչառության և արդարության ստուգում իրականացնելու և (կամ) դ) մեքենական ուսուցման մոդելներին ուսուցանելու, դրանք մշակելու, վավերացնելու և (կամ) կատարելագործելու նպատակով։

• Նույնականացուցիչներ
• Կենսաչափական տեղեկություններ
• Պաշտպանված դասակարգումների բնութագրիչներ
• Սարքի, զննիչի և ցանցի տեղեկություններ՝ ներառյալ աշխարհագրական տեղորոշման տվյալները
• Վարքագծային տվյալներ և եզրակացություններ այն մասին, թե աշխատաշրջանի ընթացքում սովորաբար ինչպես եք աշխատում ձեր սարքի հետ
• Լուսանկարներ

 

Կալիֆոռնիայի ռեզիդենտներ․ ձեր մասին մենք հավաքագրում ենք վերոնշյալ նույն տեղեկությունները, և այդ տեղեկությունները կարող են համապատասխանել Կալիֆոռնիայի Սպառողների գաղտնիության պահպանման մասին օրենքով սահմանված անձնական տեղեկությունների հետևյալ կատեգորիաներին․ Անձնական տեղեկությունների կատեգորիաներ՝ թվարկված Կալիֆոռնիայի Հաճախորդների վերաբերյալ գրանցված տվյալների մասին օրենսդրական ակտում (Կալ․ Քաղ․ օրենսգրքի § 1798.80(e)), համացանցի կամ այլ էլեկտրոնային ցանցում ակտիվության տեղեկություններ, լսողական, էլեկտրոնային, տեսողական, ջերմային, հոտառական կամ նման տեղեկություններ և զգայուն անձնական տեղեկություններ։

Որտեղ ենք պահում և ում ենք փոխանցում ձեր անձնական տեղեկությունները

Ձեր անձնական տեղեկությունները պահվում են Միացյալ Նահանգներում, ինչը նշանակում է, որ եթե դեռ Միացյալ Նահանգներում չեք, ձեր անձնական տեղեկությունները փոխանցվում են Միացյալ Նահանգներին։

Ինչպես ենք օգտագործում ձեր տեղեկությունները

Ձեր անձնական տեղեկությունները մենք օգտագործում ենք օրենքի և հաճախորդների հետ կնքած մեր պայմանագրերի համաձայն՝ հետևյալ նպատակներով․

  • մեր կոմերցիոն հաճախորդների անունից կատարելու անձի ինքնության ստուգում և մատուցելու խարդախությունների կանխման ծառայություններ,
  • օգնելու ապահովել DocV-ի անվտանգությունը և ամբողջականությունը,
  • նույնացնելու և շտկելու այն սխալները, որոնք խաթարում են DocV-ի գործառականությունը կամ արդյունավետությունը,
  • կատարելու ներքին հետազոտություն՝ DocV-ն կամ հարակից ծառայություններ կամ տեխնոլոգիա մշակելու, կատարելագործելու, թեստավորելու կամ վերանորոգելու նպատակով։

Ստորև ներկայացված է այն օրինակների ոչ ամբողջական ցանկը, որոնք ցույց են տալիս, թե Socure-ն ինչպես է օգտագործում ձեր անձնական տեղեկությունները՝ կապված DocV-ի հետ․

  • Նույնականացուցիչները, ինչպես որևէ առցանց գործարքի շրջանակում մեր կոմերցիոն հաճախորդներին ձեր տրամադրած տեղեկությունները, կարող են համեմատվել ձեր կողմից DocV-ի միջոցով Socure-ին տրամադրվող փաստաթղթերի տեքստում և մեքենաբար ընթեռնելի բաղադրիչներում առկա նույնականացուցիչների հետ։
  • Կենսաչափական տեղեկությունները կարող են օգտագործվել, որպեսզի օգնենք ձեզ որակյալ նկար լուսանկարել՝ տրամադրելով լուսանկարման հրահանգներ իրական ժամանակում, օրինակ՝ «Հեռախոսը հեռացրեք ձեր դեմքից» կամ «Հեռախոսը մոտեցրեք ձեր դեմքին»։ Կենսաչափական տեղեկությունները կարող են օգտագործվել նաև ձեր սելֆին ձեր անձը հաստատող փաստաթղթի լուսանկարի հետ համեմատելու կամ մեր կոմերցիոն հաճախորդներին սելիֆիի վերաստուգման ծառայություններ մատուցելու համար՝ գնահատելով, թե արդյոք մենք ձեզ նախկինում տեսել ենք։
  • Պաշտպանված դասակարգումների բնութագրիչները կարող են օգտագործվել DocV-ի անաչառությունը ստուգելու և արդյունքներում արդարությանն աջակցելու համար, որի համար չափվում է պրոդուկտի արդյունավետությունը ըստ փաստաթղթի տեսակի (օր․՝ X նահանգի վարորդական իրավունք , Y երկրի մուտքի արտոնագիր կամ անձնագիր), տարիքի, սեռի և ռասայի/էթնիկական պատկանելության։
  • Սարքի, զննիչի և ցանցի տեղեկությունները՝ ներառյալ աշխարհագրական տեղորոշման տվյալները կարող են օգտագործվել՝ բացահայտելու, թե արդյոք որևէ գործարք նախաձեռնվել է պատժամիջոցների տակ գտնվող որևէ երկրից կամ աջակցելու ձեզ կատարել DocV-ի գործարքը ձեր զննիչի սկզբնադիր կարգավորումների լեզվով։
  • Վարքագծային տվյալները և եզրակացություններն այն մասին, թե աշխատաշրջանի ընթացքում սովորաբար ինչպես եք աշխատում ձեր սարքի հետ, կարող են օգտագործվել անկանոնությունների բացահայտման համար (այսինքն՝ ձեր սարքի հետ ձեր ոչ սովորական աշխատանքի արդյունքում ի հայտ եկող վարքագծերը նույնացնելու համար)։ Օրինակ՝ եթե ձեր iPhone 13-ով դուք սովորաբար լուսանկարում եք 30 վայրկյանում, սակայն իբրև դուք ներկայացող ինչ-որ մեկը, օգտագործելով Android սարք, լուսանկարում է միլիվայրկյանների ընթացքում այնպիսի IP հասցեից, որը ձեզ համար սովորական չէ, դա կարող է նշանակել անկանոն վարքագիծ ձեր սարքում։
  • Լուսանկարները կարող են օգտագործվել նույնականացուցիչները, կենսաչափական տեղեկությունները և պաշտպանված դասակարգումների բնութագրիչները արտահանելու համար։ Լուսանկարները կարող են օգտագործվել նաև մեքենական ուսուցման մոդելների ուսուցման և թեստավորման, ինչպես նաև կրկնվող խարդախ կամ վնասարար փոխգործողություններում օգտագործվող նկարների ցանկը պահպանելու համար։

Օրենքով թույլատրվող կամ պահանջվող դեպքերում Socure-ը կարող է ձեր անձնական տեղեկություններն օգտագործել նաև հետևյալ նպատակներով․

  • ապահովելու դաշնային, նահանգային կամ տեղական օրենքների, կանոնների կամ կարգավորումների պահանջների կատարումը, օրինակ՝ ստուգելով և կատարելով տվյալների նկատմամբ իրավունքների բանեցման հայտերը,
  • ապահովելու քաղաքացիական, քրեական կամ կանոնակարգիչ գործերով հարցման, հետաքննության, դատական ծանուցագրի կամ դաշնային, նահանգային, տեղական կամ այլ պետական մարմինների ծանուցագրերի կատարումը,
  • համագործակցելու իրավապահ մարմինների հետ այնպիսի արարքի կամ գործողության առնչությամբ, որը մենք կամ մեր հաճախորդները ողջամտորեն կամ բարեխղճորեն կարծում ենք, որ կարող է խախտել դաշնային, նահանգային, տեղական կամ միջազգային օրենքները, կանոնները կամ կարգավորումները,
  • հետաքննելու, հիմնավորելու, կիրառելու իրավական հայցերը, պատրաստվելու դրանց կամ ապահովելու պաշտպանություն իրավական հայցերի համար, և (կամ)
  • մեր կողմից DocV-ն տրամադրելիս կատարելու ներքին գործառնություններ, որոնք համապատասխանում են ձեր ողջամիտ ակնկալիքներին կամ այլ կերպ համատեղելի են ձեր անձնական տեղեկությունների մշակման հետ։

Socure-ի կողմից կենսաչափական տվյալների օգտագործումը ԱՄՆ առողջապահական տվյալների գաղտնիության մասին նահանգային օրենքների նպատակներով չի համապատասխանում «շահառուների առողջապահական տվյալների» սահմանմանը նույնպես, քանի որ անձնական տեղեկություններն օգտագործվում են անվտանգության խախտման միջադեպերը, անձի նույնականացման տվյալների գողությունը, խարդախությունը, հետապնդումը, չարանենգ կամ ապակողմնորոշիչ գործողությունները կանխելու, բացահայտելու, դրանցից պաշտպանելու կամ դրանց արձագանքելու համար։

Ինչպես ենք բացահայտում ձեր տեղեկությունները

Ստորև ներկայացված աղյուսակում նկարագրվում են անձնական տեղեկությունների այն ստացողները, որոնց Socure-ը կարող է բացահայտել ձեր անձնական տեղեկությունները՝ կապված DocV-ի հետ, ինչպես նաև բացահայտման նպատակները և բացահայտված անձնական տեղեկությունների կատեգորիաները։ 

Անձնական տեղեկությունների ստացողներ և բացահայտման նպատակ(ներ) Բացահայտված անձնական տեղեկությունների կատեգորիաներ

Կոմերցիոն հաճախորդները կամ հավանական հաճախորդները կարող են ստանալ ձեր անձնական տեղեկությունները՝ ձեր անձի ինքնությունը ստուգելու և խարդախությունը կանխելու նպատակով։

• Նույնականացուցիչներ
• Պաշտպանված դասակարգումների բնութագրիչներ
• Սարքի, զննիչի և ցանցի տեղեկություններ՝ ներառյալ աշխարհագրական տեղորոշման տվյալները
• Վարքագծային տվյալներ և եզրակացություններ այն մասին, թե աշխատաշրջանի ընթացքում սովորաբար ինչպես եք աշխատում ձեր սարքի հետ
• Լուսանկարներ

Երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողները կարող են ստանալ ձեր անձնական տեղեկությունները․ ա) DocV-ի որևէ գործարք մեր անունից կատարելու և աջակցելու և (կամ) բ) տեղեկություններն ամպում պահելու նպատակով։

• Նույնականացուցիչներ
• Կենսաչափական տեղեկություններ (միայն ամպային պահեստում)
• Պաշտպանված դասակարգումների բնութագրիչներ (միայն ամպային պահեստում)
• Սարքի, զննիչի և ցանցի տեղեկություններ՝ ներառյալ աշխարհագրական տեղորոշման տվյալները (միայն ամպային պահեստում)
• Վարքագծային տվյալներ և եզրակացություններ այն մասին, թե աշխատաշրջանի ընթացքում սովորաբար ինչպես եք աշխատում ձեր սարքի հետ (միայն ամպային պահեստում)
• Լուսանկարներ

Կորպորատիվ ստորաբաժանումները և դուստր ձեռնարկությունները կարող են ստանալ ձեր անձնական տեղեկությունները․ ա) DocV-ի որևէ գործարք կատարելու և աջակցելու, բ) ներքին հետազոտություն կատարելու, օրինակ՝ ժամանակի ընթացքում խարդախությունների և անձերի ինքնության միտումների ուսումնասիրումը, գ) անաչառության և արդարության ստուգում իրականացնելու և (կամ) դ) մեքենական ուսուցման մոդելներին ուսուցանելու, դրանք մշակելու, վավերացնելու և (կամ) կատարելագործելու նպատակով։

• Նույնականացուցիչներ
• Կենսաչափական տեղեկություններ
• Պաշտպանված դասակարգումների բնութագրիչներ
• Սարքի, զննիչի և ցանցի տեղեկություններ՝ ներառյալ աշխարհագրական տեղորոշման տվյալները
• Վարքագծային տվյալներ և եզրակացություններ այն մասին, թե աշխատաշրջանի ընթացքում սովորաբար ինչպես եք աշխատում ձեր սարքի հետ
• Լուսանկարներ

 

Socure-ը երրորդ կողմերին չի վաճառում, վարձակալությամբ չի տրամադրում կամ չի փոխանակում կենսաչափական տվյալները կամ այլ անձնական տեղեկությունները և չունի իրական տեղեկություն այն մասին, որ վաճառում կամ տարածում է 16 տարեկանից փոքր տարիքի սպառողների անձնական տեղեկությունները, ինչպես սահմանված է գործող օրենքով։ Socure-ը գաղտնի անձնական տեղեկությունները չի բացահայտում Կալիֆոռնիայի Սպառողների գաղտնիության մասին օրենքի կարգավորումների բաժին 7027(l)-ում սահմանված նպատակներից բացի այլ նպատակներով։

Ի՞նչ ժամանակահատվածով ենք պահում ձեր տեղեկությունները

Մենք ժամանակի ընթացքում տեսել ենք, որ որոշ խաբեբաներ ստեղծում են անձը հաստատող հարյուրավոր կեղծ փաստաթղթեր ու սելֆիներ։ Ստորև բերված ժամանակացույցերը ներկայացնում են Socure-ի կողմից DocV-ում հավաքագրված և օգտագործվող անձնական տեղեկությունների պահման առավելագույն ժամկետները՝ համաձայն անձի ինքնության ստուգման և խարդախությունների շարունակական կանխման գործընթացում ձեր անձնական տեղեկությունների կանխատեսումային արժեքի վերաբերյալ Socure-ի կողմից իրականացված վերլուծության։ 

Անձնական տեղեկությունների կատեգորիաներ Պահման ժամկետ

Նույնականացուցիչներ

Առավելագույնը 7 տարի՝ հավաքագրումից հետո

Կենսաչափական տեղեկություններ

Առավելագույնը 3 տարի՝ Socure-ի հետ ձեր վերջին փոխգործողությունից հետո

Պաշտպանված դասակարգումների բնութագրիչներ

Առավելագույնը 3 տարի՝ Socure-ի հետ ձեր վերջին փոխգործողությունից հետո

Սարքի, զննիչի և ցանցի տեղեկություններ՝ ներառյալ աշխարհագրական տեղորոշման տվյալները

Առավելագույնը 7 տարի՝ հավաքագրումից հետո

Վարքագծային տվյալներ և եզրակացություններ այն մասին, թե աշխատաշրջանի ընթացքում սովորաբար ինչպես եք աշխատում ձեր սարքի հետ

Առավելագույնը 7 տարի՝ հավաքագրումից հետո

Լուսանկարներ

Առավելագույնը 3 տարի՝ Socure-ի հետ ձեր վերջին փոխգործողությունից հետո

 

Ձեր անձնական տեղեկությունները կարող են պահվել վերոնշյալից ավելի կարճ ժամկետով, եթե օրենքով կամ պայմանագրով պահանջվում է ջնջել դրանք, կամ եթե այդ տեղեկությունների հավաքագրման նպատակն այլևս չի գործում։

Հատուկ ծանուցում տվյալների նկատմամբ իրավունքների բանեցման հայտերի վերաբերյալ․ Տվյալների նկատմամբ իրավունքները բանեցնելու ձեր հայտի կապակցությամբ ձեր անձի ինքությունն ստուգելու համար օգտագորված անձնական տեղեկությունները կջնջվեն ստուգումից հետո 7 օրվա ընթացքում։ Տվյալների նկատմամբ ձեր իրավունքները բանեցնելու ձեր հայտի և մեր կողմից մեր պարտավորությունների կատարման վերաբերյալ գրառումները պահվում են գործող օրենքի համաձայն։

Ինչպես ենք պաշտպանում ձեր տեղեկությունները

Socure-ն օգտագործում է առևտրային տեսանկյունից ողջամիտ ֆիզիկական, էլեկտրոնային և ընթացակարգային միջոցներ՝ տեղեկությունները կիրառելի օրենքի համաձայն կորստից, գողությունից, չարաշահումից, չարտոնված մուտքից, բացահայտումից, փոփոխումից և ոչնչացումից պաշտպանելու համար, և մեր հաճախորդներից ու երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողներից մենք պահանջում ենք անել նույնը։ Կենսաչափական տեղեկությունների համար օգտագործվում են գաղտնիության և անվտանգության ապահովման այն նույն խիստ պաշտպանական միջոցները, որոնք օգտագործվում են այլ զգայուն անձնական տեղեկությունների համար։ Դա ներառում է ծածկագրումը տվյալները փոխանցելիս և պահելիս, մուտքի վերահսկման խիստ միջոցները, տվյալների մինիմալացումը և տվյալների կառավարման ընթացակարգերը։ Socure-ի տվյալների պաշտպանության գործելակերպերը ստուգվում են կանոնավոր կերպով, և մենք պահպանում են ISO 27001 և SOC 2 Type 2 հավաստագրերի պահանջները։ Այնուամենայնիվ, չկա ուղղակի որևէ եղանակ՝ երաշխավորելու, որ անվտանգության ապահովման միջոցները կամ միջոցառումները բավարար կլինեն անվտանգության հետ կապված միջադեպը կանխելու համար։

Ձեր իրավունքները տվյալների նկատմամբ

Ընդհանուր առմամբ, դուք իրավունք ունեք համապատասխան վերահսկիչ մարմնին ներկայացնելու կամ հայտնելու բողոք և ձեր իրավունքները բանեցնելիս չենթարկվել խտրականության։ Բացի այդ, կախված ձեր բնակության վայրից, DocV-ի առնչությամբ դուք գուցե ենթակա լինեք տվյալների նկատմամբ կիրառվող հետևյալ մեկ կամ մի քանի իրավունքներին․

  • Իրավունք՝ իմանալու/տեղեկացված լինելու ձեր մասին մեր ունեցած անձնական տեղեկություններին կամ անձնական տեղեկությունների կատեգորիաներին։
  • Իրավունք՝ մուտք ունենալու ձեր մասին մեր ունեցած անձնական տեղեկությունների կրկնօրինակին։
  • Իրավունք՝ ուղղելու/շտկելու ձեր մասին մեր ունեցած ոչ ճշգրիտ անձնական տեղեկությունները։
  • Իրավունք՝ հեռացնելու/ջնջելու ձեր մասին անձնական տեղեկությունները
  • Իրավունք՝ հրաժարվելու/մերժելու տվյալների որոշակի մշակումը, օրինակ՝ պրոֆիլավորման որոշակի տեսակները։
  • Իրավունք՝ սահմանափակելու մշակումը, եթե բավարարում եք որոշակի սահմանափակ կիրառելի հանգամանքները։
  • Իրավունք՝ հետ կանչելու համաձայնությունը, ցանկացած պահի, անվճար։ Ցանկացած նման հրաժարում ունի միայն ապագայի ազդեցություն, և նախկինում ձեր կամովին տված համաձայնությանը համապատասխան կատարված մշակումից առաջ ազդեցություն չի ունենա։
  • Իրավունք՝ բողոքարկելու որևէ հայտի հիման վրա գործողություն կատարելու մերժումը, որը պետք է կատարեք սկզբնական որոշումն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում։

Համաձայնության ցանկացած հետկանչ գործում է միայն ապագայում կատարվող մշակումների համար և նախկինում ձեր կամովին տված հստակ համաձայնությանը համապատասխան կատարված մշակումից առաջ ազդեցություն չի ունենա։ Տվյալների փոխանցելիության իրավունքը չի գործում Socure-ի համար, սակայն մենք ներդնում ենք ողջամիտ ջանքեր ի պատասխան մուտքի հայտին ձեզ տեղեկություններ տրամադրելու համար, որոնք կազմվում են կազմակերպված, լայնորեն օգտագործվող և մեքենաբար ընթեռնելի ձևաչափով։

Ինչպես բանեցնել տվյալների նկատմամբ ձեր ունեցած իրավունքները

Տվյալների նկատմամբ ձեր ունեցած իրավունքները DocV-ի որևէ կոնկրետ գործարքի առնչությամբ բանեցնելու համար ձեր հայտը ներկայացրեք Socure-ի այն կոմերցիոն հաճախորդին, որն ուղղորդել է ձեզ դեպի Socure-ը, որպեսզի նրանք կարողանան հայտը փոխանցել մեզ՝ որպես իրենց ծառայություն մատուցողի։ Մենք չենք կարող մշակել մեր կոմերցիոն հաճախորդի տվյալները՝ առանց նրա գրավոր հրահանգների։

Socure-ի տվյալների մատակարարների տվյալներին վերաբերող ձեր իրավունքները բանեցնելու համար խնդրում ենք լրացնել Տվյալների նկատմամբ իրավունքների բանեցման ձևը։ Քանի որ տվյալների նկատմամբ իրավունքներն ամբողջ աշխարհում անընդհատ փոխվում են, ձևում թվարկված են տվյալների նկատմամբ տարբեր իրավունքներ, որոնք ձեզ համար կարող են կիրառելի լինել կամ չլինել՝ կախված ձեր բնակության վայրից։ Նկատի ունեցեք, որ մենք գուցե ի վիճակի չլինենք կատարել ձեր հայտը, եթե օրենքով ձեզ չ չի տրվում այն իրավունքը, որը փորձում եք բանեցնել։

Տվյալների պաշտպանության իրավունքների ստուգելի հայտեր․ Socure-ը առևտրային տեսանկյունից ողջամիտ մեթոդների օգտագործմամբ կհաստատի, որ կիրառելի կամ պահանջվող դեպքերում դուք ներկայացրել եք ստուգելի հայտ։ Դա նշանակում է, որ մեզ գուցե անհրաժեշտ լինի լրացուցիչ տեղեկություններ խնդրել ձեզնից, ստուգել ձեր ինքնությունը և ձեր անձնական տեղեկություններից որոշները պահել՝ ապացուցելու, որ մենք կատարել ենք ձեր հայտը։

Լիազորված գործակալ․  օրենքով թույլատրված դեպքերում կարող եք նշանակել լիազորված գործակալ՝ ձեր անունից տվյալների բանեցման հայտ ներկայացնելու համար, օգտագործելով տվյալների նկատմամբ իրավունքների բանեցման Socure-ի վերոնշյալ ձևը։ Սույն գործընթացը պահանջում է համապատասխան ստուգում և այլ կիրառելի օրենքների պահանջների կատարում։  Ձեր լիազորած գործակալին անհրաժեշտ կլինի ներկայացնել ձեր անունից հայտ բացելու լիազորությունն ապացուցող փաստաթղթեր։  Մենք կարող ենք պահանջել նաև, որ ուղղակիորեն մեզ հաստատեք ձեր անձը և հայտը։

Տվյալների մշակման օրինական հիմքերը (ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձինք)

Կանադայի ռեզիդենտներ․ Ձեր անձնական տեղեկությունները մշակվում են ձեր հստակ արտահայտված համաձայնությամբ։ 

Միացյալ Թագավորության կամ Եվրոպական տնտեսական տարածքի ռեզիդենտներ․  ա) ձեր կենսաչափական տեղեկությունները մշակվում են ձեր հստակ արտահայտված համաձայնությամբ, բ) ձեր ռասայական կամ էթնիկ ծագման մասին տվյալները մշակվում են գերակա հանրային շահի պատճառներով, և գ) ձեր մնացած անձնական տեղեկությունները մշակվում են օրինական շահի, օրինակ՝ խարդախությունը կանխելու նպատակով։ Տվյալների նկատմամբ իրավունքների բանեցման հայտերի գնահատման և կատարման նպատակով մշակված անձնական տեղեկությունները մշակվում են օրինական պարտավորությանը համապատասխան։ Այն դեպքերում, երբ Socure-ը հիմնվում է օրինական շահի վրա, մենք հաշվի ենք առնում մեր կոմերցիոն հաճախորդների հետ ձեր հարաբերության վրա հիմնված ձեր ողջամիտ ակնկալիքները և հավասարակշռում ենք դրանք Socure-ի կարիքների հետ՝ աջակցելու անձերի ինքնությունը ստուգելու, ռիսկը գնահատելու և անվտանգության խախտման միջադեպերը, անձը նույնականացնող տվյալների գողությունը, խարդախությունը, հետապնդումը, չարանենգ, ապակողմնորոշիչ կամ անօրինական գործողությունները կանխելու, բացահայտելու, դրանցից պաշտպանելու կամ դրանց արձագանքելու վերաբերյալ մեր կոմերցիոն հաճախորդների դիմումներին։

Տվյալների գաղտնիության շրջանակները (միայն ՄԲ, ԵՏՏ, Շվեյցարիա)

Socure-ը բավարարում է Տվյալների գաղտնիության ԵՄ-ԱՄՆ շրջանակի (ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ), ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի Մեծ Բրիտանիայի ընդլայնման և Տվյալների գաղտնիության Շվեյցարիա-ԱՄՆ շրջանակի (Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ) պահանջները, ինչպես սահմանում է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը։ Socure-ը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտին հավաստել է, որ հետևում է Տվյալների գաղտնիության ԵՄ-ԱՄՆ շրջանակի սկզբունքներին (ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ սկզբունքներ), երբ մշակում է Եվրոպական միությունից ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի հիման վրա և Մեծ Բրիտանիայից (և Ջիբրալթարից) ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի Մեծ Բրիտանիայի ընդլայնման հիման վրա ստացված անձնական տեղեկությունները։  Socure-ը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտին հավաստել է, որ հետևում է Տվյալների գաղտնիության Շվեյցարիա-ԱՄՆ շրջանակի սկզբունքներին (Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ սկզբունքներ), երբ մշակում է Շվեյացարիայից Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ-ի հիման վրա ստացված անձնական տեղեկությունները։ Socure-ը ենթակա է Դաշնային առևտրային հանձնաժողովի հետաքննչական և հարկադիր կատարման լիազորություններին։

Տվյալների գաղտնիության շրջանակի համաձայն՝ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի անձինք իրավունք ունեն ստանալ մեր հաստատումն այն մասին, թե արդյոք Միացյալ Նահանգներում պահպանում ենք ձեզ վերաբերող անձնական տեղեկությունները։ Դիմելու դեպքում մենք ձեզ կտրամադրենք մուտք ձեր մասին մեզ մոտ պահվող անձնական տեղեկություններին։ Դուք կարող եք նաև ուղղել, փոփոխել կամ ջնջել ձեր մասին մեզ մոտ պահվող անձնական տեղեկությունները։ Անձը, որը ցանկանում է մուտք ունենալ Տվյալների Գաղտնիության շրջանակների համաձայն Միացյալ Նահանգներին փոխանցված տվյալներին կամ ուղղել, փոփոխել կամ ջնջել սխալ տվյալները, պետք է դիմումը ներկայացնի այս ձևի միջոցով։ Եթե պահանջվի հեռացնել տվյալները, մենք կարձագանքենք ողջամիտ ժամկետում։ 

Նախքան ձեր տվյալները երրորդ կողմերին փոխանցելը, որոնք չեն հանդիսանում մեր գործակալները, կամ նախքան տվյալները հավաքագրման սկզբնական կամ հաջորդիվ թույլատրված նպատակից բացի այլ նպատակով օգտագործելը գաղտնի տվյալների համար մենք կտրամադրենք հրաժարման անհատական ընտրություն կամ ներառման հնարավորություն։ Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը և բացահայտումը սահմանափակելու համար խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում այս ձևի միջոցով։ 

Որոշակի իրավիճակներում, ի պատասխան պետական մարմինների օրինական պահանջներին, այդ թվում՝ ազգային անվտանգության կամ օրենքի հարկադիր կատարման պահանջները բավարարելու համար մեզնից գուցե պահանջվի բացահայտել անձնական տեղեկությունները։ 

Միացյալ Նահանգներում Տվյալների Գաղտնիության շրջանակի համաձայն ստացված և հաջորդիվ որևէ երրորդ կողմի փոխանցված անձնական տվյալների վերաբերյալ Socure-ի հաշվետվողականությունը նկարագրված է Տվյալների Գաղտնիության շրջանակի սկզբունքներում։ Մասնավորապես՝ Տվյալների Գաղտնիության շրջանակի սկզբունքների համաձայն Socure-ը շարունակում է պատասխանատու լինել այն դեպքերի համար, եթե երրորդ կողմի գործակալները, որոնց նա ներգրավում է իր անունից անձնական տվյալների մշակում կատարելու համար, կատարում են դա Սկզբունքներին ոչ համապատասխան ձևով, և եթե Socure-ը չի ապացուցում, որ պատասխանատու չէ վնաս պատճառած դեպքի համար։

ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի, ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի Մեծ Բրիտանիայի ընդլայնման և Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ-ի սկզբունքների համաձայն՝ Socure-ն ստանձնում է հանձնառություն լուծելու ձեր գաղտնիությանը և ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի, ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի Մեծ Բրիտանիայի ընդլայնման և Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ-ի սկզբունքների համաձայն Միացյալ Նահանգներին փոխանցված ձեր անձնական տեղեկությունները մեր կողմից հավաքագրվելուն կամ օգտագործվելուն առնչվող բողոքները։ Եվրոպական Միության, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի անձինք, որոնք ունեն հարցումներ կամ բողոքներ, նախ պետք է կապվեն Socure-ի հետ privacy@socure.com էլ․ փոստի հասցեով։

Socure-ն ստանձնել է լրացուցիչ հանձնառություն՝ ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ ծրագրի համաձայն գաղտնիությանն առնչվող չլուծված բողոքները լուծել վեճերի լուծման անկախ մեխանիզմի՝ BBB ազգային ծրագրերի կողմից ղեկավարվող Տվյալների գաղտնիության շրջանակի ծառայությունների միջոցով։ Եթե ձեր բողոքի վերաբերյալ ժամանակին չեք իրազեկվել, կամ եթե ձեր բողոքը գոհացուցիչ լուծում չի ստացել, մանրամասն տեղեկությունների և (կամ) բողոք ներկայացնելու համար խնդրում ենք այցելել այս կայքը։ Այս ծառայությունը ձեզ տրամադրվում է անվճար։

Եթե ձեր ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ բողոքը հնարավոր չէ լուծել վերոնշյալ եղանակներով, որոշակի պայմաններում բավարարման այլ մեխանիզմներով չլուծված որոշ մնացած պահանջների համար կարող եք պարտավորեցնող արբիտրաժային վարույթ նախաձեռնել։ Մանրամասն տեղեկությունների համար սեղմեքայստեղ։

Եթե սույն Գաղտնիության հայտարարության պայմանների և ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի սկզբունքների և (կամ) Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ-ի սկզբունքների միջև հակասություն է առաջանում, պետք է ղեկավարվել համապատասխան Սկզբունքներով։  ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք այս կայքը։ Socure-ի մասնակցությունը կարող եք ստուգել այստեղ։

Ինչպես կապվել մեզ հետ

Խնդրում ենք ձեր անձը հաստատող փաստաթղթերը, սելֆիները կամ այլ անձնական տեղեկությունները չուղարկել մեզ էլ․ փոստով։ Եթե ունեք ձեր փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված խնդիր կամ խնդիրը վերացնելու կամ որևէ կոնկրետ գործարքի արդյունքը հասկանալու համար օգնության կարիք, կապվեք Socure-ի այն կոմերցիոն հաճախորդի հետ, որն ուղղորդել ձեզ մեզ մոտ։

Socure-ի Գաղտնիության հարցերով զբաղվող թիմի, այդ թվում՝ Տվյալների պաշտպանության պատասխանատուի (ՏՊՊ) հետ կապվելու համար կարող եք ուղարկել նամակ privacy@socure.com էլ․ հասցեին կամ զանգահարել 1-888-690-3709 հեռախոսահամարով։ Մեր ՏՊՊ-ն Socure-ի իրավական բաժնի ղեկավար և իրավական հարցերով փոխնախագահ Էվիադ Լևին-Գուրն է։

Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (ՏՊԸԿ) 27-րդ հոդվածի համաձայն՝ Socure-ը Տվյալների պաշտպանության եվրոպական գրասենյակին (ՏՊԵԳ) նշանակել է որպես իր ՏՊԸԿ ներկայացուցիչ ԵՄ-ում։ ՏՊԸԿ-ին առնչվող հարցերով կարող եք դիմել ՏՊԵԳ-ին․ 1) օգտագործելով ՏՊԵԳ-ի առցանց դիմումի ձևը կամ 2) գրելով ՏՊԵԳ-ին Avenue Huart Hamoir 71, 1030 Brussels, Belgium հասցեով։

Մեծ Բրիտանիայի ՏՊԸԿ-ի 27-րդ հոդվածի համաձայն՝ Socure-ը ՏՊԵԳ ՄԲ ՍՊԸ-ին նշանակել է որպես ՄԲ ՏՊԸԿ-ի իր ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայում։ ՄԲ ՏՊԸԿ-ին առնչվող հարցերով կարող եք դիմել ՄԲ ՏՊԵԳ-ին․ 1) օգտագործելով ՏՊԵԳ-ի առցանց դիմումի ձևը կամ 2) գրելով ՄԲ ՏՊԵԳ-ին 8 Northumberland Avenue, London WC2N 5BY, United Kingdom հասցեով։