Search Icon

Տարբերակներ՝ Իսպաներեն (Մեքսիկա) | Ֆրանսերեն (Կանադա) | Պորտուգալերեն (Բրազիլիա)

Socure-ի մասին։ Socure Inc. ընկերությունը (այսուհետ՝ «Socure», «մենք», «մեզ» կամ «մեր») առաջարկում է արհեստական բանականությամբ և մեքենական ուսուցմամբ հզորացված ապրանքներ, գործիքներ և ծառայություններ, որոնք մեր կորպորատիվ հաճախորդներին օգնում են հաստատել անձը, գնահատել ռիսկը և բացայտել ու կանխարգելել անձի ինքնության գողությունն ու խարդախությունը (այսուհետ՝ «Ապրանքներ»)։ Մենք շարունակաբար զարգացնում և կատարելագործում ենք Ապրանքները՝ օգտագործելով այն, ինչ ընթացիկ կերպով իմանում ենք ձեր մասին։

Սույն Գաղտնիության հայտարարության շրջանակը։ Սույն հայտարարությունը (այսուհետ՝ «Գաղտնիության հայտարարություն») կիրառվում է միայն մեր բնականոն բիզնես գործունեության ընթացքում և միայն․ 1) անձնական տեղեկությունների կամ անձնական տվյալների համար, որոնք սահմանված են կիրառելի օրենքով և 2) ցանկացած անձի համար, որն ուղղակի կամ անուղղակի կերպով օգտագործում է Ապրանքները կամ այցելում է մեզ մեր կայքերից, հղումներից, սոցիալական մեդիայի էջերից որևէ մեկով կամ համացանցի որևէ այլ տեղում («Կայքեր», կամ երբ խոսքը գնում է «Ապրանքների» մասին՝ միասին «Ծառայություններ»)։ Սույն Գաղտնիության հայտարարությունը նկարագրում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում, օգտագործում և բացահայտում անձնական տեղեկությունները։ Այն սահմանում է նաև տվյալների մեր աղբյուրները, տվյալները մշակելու մեր օրինական հիմքերը և տվյալների անվտանգության ապահովման ու պահման մեր գործելակերպերը։ Այն պարունակում է նաև կարևոր տեղեկություններ տվյալների նկատմամբ ունեցած ձեր իրավունքների մասին, և ինչպես կապվել մեզ հետ։ Սույն Գաղտնիության հայտարարությունը չի կիրառվում թափուր հաստիքների դիմումատուների կամ մեզ հետ չկապված երրորդ կողմերի համար։

Սույն Գաղտնիության հայտարարության փոփոխությունները։ Socure-ն իրեն իրավունք է վերապահում փոփոխելու սույն Գաղտնիության հայտարարությունը՝ իր այս կայքում հրապարակելով թարմացված տարբերակը։ Խնդրում ենք տեղեկացված լինելու համար ժամանակ առ ժամանակ վերանայել սույն Գաղտնիության հայտարարությունը, քանի որ դրա էական փոփոխություններն ուժի մեջ են մտնում անմիջապես, և մեր Ծառայություններից օգտվել շարունակելը նշանակում է, որ դուք համաձայն եք, որ ձեր տվյալներն օգտագործվեն համապատասխան կերպով։

Անձնական տեղեկությունների հավաքագրումը

Անձնական տեղեկությունների կատեգորիաները, այդ թվում՝ գաղտնի անձնական տեղեկությունները, որոնք մենք կարող ենք Ծառայություններից օգտվելու կապակցությամբ հավաքագրել ձեր մասին, հետևյալն են․

  • Նույնականացուցիչներ, օրինակ՝ իրական անունը, ազգանունը, կեղծանունը, փոստային հասցեն, անձնական եզակի նույնականացուցիչը, առցանց նույնականացուցիչը, համացանցային հաղորդակարգի հասցեն, էլ․ փոստի հասցեն, հաշվի անունը կամ նման այլ նույնականացուցիչներ։
  • Անձնական տեղեկությունների կատեգորիաները թվարկված են Կալիֆոռնիայի Հաճախորդների վերաբերյալ գրանցված տվյալների մասին օրենսդրական ակտում (Կալ․ Քաղ․ օրենսգրքի § 1798.80(e)), որում ներառված են վերոնշյալ նույնականացուցիչները, ինչպես նաև կրթության, զբաղվածության և աշխատանքային պատմության մասին տեղեկությունները, բանկային հաշվի համարը կամ այլ ֆինանսական տեղեկություններ։
  • Պաշտպանված դասակարգումների բնութագրիչներ, օրինակ՝ տարիքը, սեռը, գենդերը, գենդերային ինքնությունը, ներգաղթյալի կարգավիճակը, ռասան, մաշկի գույնը և ազգային ծագումը։
  • Առևտրային տեղեկություններ, այդ թվում՝ գրանցված տվյալներ գնված, ստացած կամ նախատեսած ապրանքների կամ ծառայությունների մասին կամ այլ գնումների կամ սպառման պատմությունը կամ միտումները։
  • Կենսաչափական տեղեկություններ, օրինակ՝ դեմքի լուսանկարից կամ ստեղնի հպումից կամ տվյալի մուտքագրման այլ ձևերից ստացված տեղեկությունները։
  • Համացանցում կամ էլեկտրոնային ցանցում կատարած այլ գործողությունների մասին տեղեկություններ, որն առանց սահմանափակման ներառում է զննման պատմությունը, որոնման պատմությունը և Ծառայությունների հետ ձեր առնչության վերաբերյալ տեղեկությունները։
  • Աշխարհագրական տեղորոշման տվյալներ, օրինակ՝ համացանցի հաղորդակարգի հասցեն և տեղորոշման գլոբալ համակարգի կոորդինատները։
  • Լսողական, էլեկտրոնային, տեսողական, ջերմային, հոտառական կամ նման տեղեկություններ, օրինակ՝ անձը հաստատող փաստաթուղթը, ինքնանկարները և սարքի սենսորների միջոցով ընթերցված տվյալները։
  • մասնագիտական կամ զբաղվածության վերաբերյալ տեղեկություն, օրինակ՝ բիզնես գործունեությանն առնչվող ցանկացած կոնտակտային տեղեկություն, որն օգտագործում եք մեզ մոտ հաշիվ ստեղծելիս կամ Կայքերի հետ հաղորդակցվելիս։
  • Եզրակացություններ՝ արված ձեր մասին պրոֆիլ ստեղծելու նպատակով մեր հավաքագրած տեղեկությունների հիման վրա, որոնք արտացոլում են ձեր նախընտրությունները, բնութագրիչ հատկությունները, նախատրամադրվածությունը կամ վարքագիծը։
  • Գաղտնի անձնական տեղեկություններ, օրինակ՝ ձեր սոցիալական ապահովության համարը, վարորդական իրավունքի կամ նահանգային նույնականացման քարտի համարը, անձնագրի համարը, ֆինանսական հաշվի համարը և բանկային ծածկագիրը, ֆինանսական կամ առևտրային հաշվի գործողությունները և պատմությունը, քրեական անցյալը, ձեր էլ․ նամակների բովանդակությունը և կենսաչափական տեղեկությունները բացահայտող անձնական տվյալները։

Անձնական տեղեկությունների աղբյուրները

Մեր կողմից հավաքագրվող անձնական տեղեկությունների աղբյուրներն են․

  • դուք՝ ուղղակի կամ անուղղակի կերպով, երբ օգտվում եք Ծառայություններից,
  • երրորդ կողմերը, որոնք փորձարկում, գնում կամ վերավաճառում են Ապրանքները,
  • տեղեկությունների հանրային աղբյուրները,
  • մեր երրորդ կողմ հանդիսացող մատակարարները և ծառայություններ մատուցողները։

Անձնական տեղեկությունների օգտագործումը

Օրենքի և հաճախորդների հետ կնքած մեր պայմանագրերի համաձայն մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տեղեկությունները՝

  • իրականացնելու մեր գործառնական և այլ նպատակները, որոնք անհրաժեշտ են Ծառայությունները մատուցելու համար,
  • կանխելու, հայտնաբերելու անվտանգության հետ կապված միջադեպերը, ինքնության գողությունը, խարդախությունը, ոտնձգությունները, չարամիտ, մոլորեցնող կամ անօրինական գործողությունները, պաշտպանելու դրանցից կամ արձագանքելու դրանց,
  • պահպանելու մեր համակարգերի ամբողջականությունը կամ անվտանգությունը,
  • վրիպազերծելու կամ այլ կերպ նույնացնելու և վերացնելու մեր Ծառայություններով նախատեսված գործառույթները վնասող սխալները,
  • կատարելու հաշվեստուգում կամ այլ կերպ իրականացնելու որակի վերահսկում՝ կապված որևէ ընթացիկ կամ զուգընթաց գործարքի հետ,
  • մատուցելու ծառայություններ մեր հաճախորդների համար կամ նրանց անունից, այդ թվում՝ հաշիվների պահպանումը կամ սպասարկումը, առաջացած խնդիրների վերացման գործողությունները և հաճախորդների աջակցության այլ ծառայություններ,
  • նախաձեռնելու ներքին հետազոտություն տեխնոլոգիական զարգացման և ցուցադրման համար, որը ներառում է Ծառայությունների մշակումը, վավերացումը և կատարելագործումը։

Socure-ը, տրամադրելով Ապրանքները մեր հաճախորդներին, չի ներկայանում որպես սպառողներին ուղղակի վաճառող կամ գովազդող։ Սակայն եթե օգտվեք Կայքերում ներկայացված որոշակի բովանդակությունից, օրինակ՝ տեխնիկական փաստաթղթերը և վեբինարները, գուցե ստանաք մարկետինգային կամ գովազդային հաղորդակցում Socure-ից՝ սույն Գաղտնիության հայտարարագրի դրույթների համաձայն։

Օրենքով թույլատրվող կամ պահանջվող դեպքերում մենք կարող ենք ձեր անձնական տեղեկություններն օգտագործել նաև հետևյալ նպատակներով․

  • կատարելու դաշնային, նահանգային կամ տեղական օրենքների, կանոնների կամ կարգավորումների պահանջները,
  • կատարելու դաշնային, նահանգային, տեղական կամ այլ պետական մարմինների կողմից իրականացվող քաղաքացիական, քրեական կամ կանոնակարգիչ հետաքննության, քննության, դատական ծանուցագրի կամ դատարան ներկայանալու ծանուցման պահանջները,
  • աջակցելու հետաքննվող կամ աուդիտի ենթարկվող հաճախորդին կամ գործընկերոջը,
  • համագործակցելու օրենքի հարկադիր կատարումն ապահովող մարմինների հետ այնպիսի արարքի կամ գործունեության առնչությամբ, որը մենք կամ մեր հաճախորդը ողջամտորեն և բարեխղճորեն կարծում է, որ կարող է խախտել դաշնային, նահանգային կամ տեղական օրենքները, կանոնները կամ կանոնակարգերը և (կամ)
  • հետաքննելու, սահմանելու, գործադրելու, պատրաստելու իրավական պահանջներ կամ հանդես գալու որպես իրավական պահանջների պաշտպան։

Անձնական տեղեկությունների մշակման օրինական հիմքերը

Տեղեկությունների մշակման համար իրավական հիմքեր պահանջող իրավասությունների հաճախորդները պետք է նկատի ունենան, որ նրանց անձնական տեղեկությունները մշակվում են՝ հաշվի առնելով հետևյալը․

  • ձեր համաձայնությունը,
  • պայմանագրի կատարումը,
  • փոխարինելով օրինական շահերը, օրինակ՝ ինքնության հաստատումը, ռիսկի գնահատումը և խարդախության ընթացիկ կանխումը կամ
  • իրավական պահանջը կամ պարտավորությունը։

Երբ Socure-ը հենվում է օրինական շահերի վրա, մենք հաշվի ենք առնում տվյալների սուբյեկտների ողջամիտ ակնկալիքները, որոնք հիմնված են վերահսկչի հետ ունեցած նրանց հարաբերության վրա՝ ներառյալ հաճախորդների շարունակական հարաբերությունները և հասանելիությունը ապրանքներին կամ ծառայություններին և հավասարակշռում ենք դրանք մեր հաճախորդի ընթացիկ կարիքների հետ՝ հաստատելու ինքնությունը, գնահատելու ռիսկը և կանխելու, հայտնաբերելու անվտանգության հետ կապված միջադեպերը, ինքնության գողությունը, խարդախությունը, ոտնձգությունները, չարամիտ, մոլորեցնող կամ անօրինական գործողությունները կամ պաշտպանելու դրանցից կամ արձագանքելու դրանց:

Երբ Socure-ը մշակում է անձնական տեղեկությունների հատուկ կատեգորիաները, դա անում ենք բացառապես ձեր կամովին տված համաձայնության հիման վրա, որը կարող է տրվել մեր հաճախորդին, ուղղակիորեն մեզ կամ երկուսիս, երբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտվում եք Ծառայություններից։

Անձնական տեղեկությունների բացահայտումը

Socure-ը կարող է գործնական նպատակներով ձեր անձնական տեղեկությունները բացահայտել հետևյալ երրորդ կողմերին․

Անձնական տեղեկությունների կատեգորիաներ Երրորդ կողմերի կատեգորիաներ, որոնց բացահայտվում են տեղեկությունները գործնական նպատակներով

Նույնականացուցիչներ,օրինակ՝ իրական անունը, ազգանունը, կեղծանունը, փոստային հասցեն, անձնական եզակի նույնականացուցիչը, առցանց նույնականացուցիչը, համացանցային հաղորդակարգի հասցեն, էլ․ փոստի հասցեն, հաշվի անունը, սոցիալական ապահովության համարը, վարորդական իրավունքի համարը, անձնագրի համարը, լուսանկարները կամ նման այլ նույնականացուցիչներ։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու համար կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներ կամ ենթակատարողներ, ինչպես անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու կամ դրանք այլ կերպ կատարելագործելու համար,
•կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

Անձնական տեղեկությունների կատեգորիաները թվարկված են Կալիֆոռնիայի Հաճախորդների վերաբերյալ գրանցված տվյալների մասին օրենսդրական ակտում (Կալ․ Քաղ․ Code § 1798.80(e)), ինչպիսիք են անունը, ազգանունը, ստորագրությունը, սոցիալական ապահովության համարը, հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի համարը, վարորդական իրավունքի կամ նահանգային նույնականացման քարտի համարը, կրթության, զբաղվածության և աշխատանքային պատմության մասին տեղեկությունները, բանկային հաշվի համարը կամ այլ ֆինանսական տեղեկություններ։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու համար կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներ կամ ենթակատարողներ, ինչպես անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու կամ դրանք այլ կերպ կատարելագործելու համար,
•կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

Պաշտպանված դասակարգումների բնութագրիչներ, օրինակ՝ տարիքը, սեռը, գենդերը, գենդերային ինքնությունը, ներգաղթյալի կարգավիճակը, ռասան, մաշկի գույնը և ազգային ծագումը։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

Առևտրային տեղեկություններ,այդ թվում՝ գրանցված տվյալներ գնված, ստացած կամ նախատեսած ապրանքների կամ ծառայությունների մասին կամ այլ գնումների կամ սպառման պատմությունը կամ միտումները։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու համար կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներ կամ ենթակատարողներ, ինչպես անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու կամ դրանք այլ կերպ կատարելագործելու համար,
• կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

Կենսաչափական տեղեկություններ,օրինակ՝ դեմքի լուսանկարից կամ ստեղնի հպումից կամ տվյալի մուտքագրման այլ ձևերից ստացված տեղեկությունները։

•«Բացահայտված» չեն, ինչպես մենք ենք հասկանում բառի իմաստը, սակայն այս տեղեկությունները պահվում են երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողի կողմից՝ սույնում սահմանվող ջնջման քաղաքականության համաձայն։

Համացանցում կամ էլեկտրոնային ցանցում կատարած այլ գործողությունների մասին տեղեկություններ, որն առանց սահմանափակման ներառում է զննման պատմությունը, որոնման պատմությունը և Ծառայությունների հետ ձեր առնչության վերաբերյալ տեղեկությունները։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու համար կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներ կամ ենթակատարողներ, ինչպես անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու կամ դրանք այլ կերպ կատարելագործելու համար,
• կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

Աշխարհագրական տեղորոշման տվյալներ, օրինակ՝ համացանցի հաղորդակարգի հասցեն և տեղորոշման գլոբալ համակարգի կոորդինատները։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու համար կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներ կամ ենթակատարողներ, ինչպես անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու կամ դրանք այլ կերպ կատարելագործելու համար,
• կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

Լսողական, էլեկտրոնային, տեսողական, ջերմային, հոտառական կամ նման տեղեկություններ, օրինակ՝ անձը հաստատող փաստաթուղթը, ինքնանկարները և սարքի սենսորների միջոցով ընթերցված տվյալները։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու համար կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներ կամ ենթակատարողներ, ինչպես անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու կամ դրանք այլ կերպ կատարելագործելու համար,
• կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

մասնագիտական կամ զբաղվածության վերաբերյալ տեղեկություն,օրինակ՝ բիզնես գործունեությանն առնչվող ցանկացած կոնտակտային տեղեկություն, որն օգտագործում եք մեզ մոտ հաշիվ ստեղծելիս կամ Կայքերի հետ հաղորդակցվելիս։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու համար կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներ կամ ենթակատարողներ, ինչպես անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու կամ դրանք այլ կերպ կատարելագործելու համար,
• կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

Եզրակացություններ՝ արված ձեր մասին պրոֆիլ ստեղծելու նպատակով մեր հավաքագրած տեղեկությունների հիման վրա, որոնք արտացոլում են ձեր նախընտրությունները, բնութագրիչ հատկությունները, նախատրամադրվածությունը կամ վարքագիծը։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու համար կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներ կամ ենթակատարողներ, ինչպես անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու կամ դրանք այլ կերպ կատարելագործելու համար,
• կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

Գաղտնի անձնական տեղեկություններ, օրինակ՝ ձեր սոցիալական ապահովության համարը, վարորդական իրավունքի կամ նահանգային նույնականացման քարտի համարը, անձնագրի համարը, ֆինանսական հաշվի համարը և բանկային ծածկագիրը, ռասայական կամ էթնիկ ծագումը, քրեական անցյալը և ձեր էլ․ նամակների բովանդակությունը բացահայտող անձնական տեղեկությունները։

• հաճախորդներ և նրանց աուդիտորները, կորպորատիվ անդամները, հովանավոր բանկերը և կարգավորողները՝ Ծառայությունները մատուցելու համար կամ մեր պայմանագրային կամ օրինական պարտավորություններն այլ կերպ կատարելու համար,
• երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներ կամ ենթակատարողներ, ինչպես անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու կամ դրանք այլ կերպ կատարելագործելու համար,
• կորպորատիվ ստորաբաժանումներ և մասնաճյուղեր՝ Ծառայությունները մատուցելու համար։

Ժամանակ առ ժամանակ Socure-ին կարող է անհրաժեշտ լինել ձեր անձնական տեղեկությունները գործնական նպատակներով բացահայտել նաև հետևյալ երրորդ կողմերին․

  • պրոֆեսիոնալ խորհրդատուներ, օրինակ՝ իրավաբաններ, աուդիտորներ, բանկեր և ապահովագրական ընկերություններ, երբ անհրաժեշտ լինի, որ նրանք մեզ մասնագիտական ծառայություններ մատուցեն,
  • ընդհանուր իրավունքի նորմերով գործող դատարան, արբիտրաժային դատարան, հարկադիր կատարման գործակալություն կամ այլ երրորդ կողմ՝ օրենքով պահանջվող կամ այլ կերպ թույլատրված դեպքերում,
  • երրոդ կողմ՝ որպես բիզնես գործարքի, օրինակ՝ միաձուլման կամ ձեռքբերման գործարքի կողմ։

Socure-ը գաղտնի անձնական տեղեկությունները չի բացահայտում Կալիֆոռնիայի Սպառողների գաղտնիության մասին օրենքի կարգավորումների բաժին 7027(l)-ում սահմանված նպատակներից բացի այլ նպատակներով։

Թիրախավորված գովազդ։ Socure-ը, տրամադրելով Ապրանքները մեր հաճախորդներին, չի ներկայանում որպես սպառողներին ուղղակի վաճառող կամ գովազդող։ Երբ մենք օգտվում ենք երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներից, որոնք օգնում են մեզ թիրախավորված (այսինքն՝ խաչաձև համատեքստային վարքագծային) գովազդի հարցում, մենք դա անում ենք բացառապես մեր Կայքերում ձեր կատարած գործողություններից ելնելով, որոնք ցույց են տալիս, որ դուք կարող եք հետաքրքրված լինել մեր Ապրանքները ձեր գործատուի անունից գնելու հարցում։ Երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողներին, որոնք օգնում են մեզ սպասարկել նման գովազդները, մենք կարող ենք բացահայտել ձեր նույնականացուցիչները, մասնագիտական կամ զբաղվածության հետ կապված տեղեկությունները և (կամ) Կալիֆոռնիայի Սպառողների մասին գրանցված տվյալների օրենսդրական ակտում թվարկված անձնական տեղեկությունների կատեգորիաները առանձին կամ այլ աղբյուրներից (օր․՝ տվյալների մեր մատակարարներից և հաճախորդների անցանց տվյալներից) ստացված տեղեկությունների հետ միասին, և նրանք կարող են օգտագործել հետագծման տարբեր տեխնոլոգիաներ։

Socure-ը չի «վաճառում» ոչ մի անձնական տեղեկություն, ինչպես սահմանվում է կիրառելի օրենքով։ Բացի այդ, Socure-ը չունի արդի տեղեկություն այն մասին, որ վաճառում կամ տրամադրում է 16 տարին չլրացած սպառողների անձնական տեղեկությունները, ինչպես սահմանվում է կիրառելի օրենքով։

Երբ ենք մենք ջնջում տեղեկությունները

Socure-ում մենք կարծում ենք (քանի որ տեսել ենք), որ անձի հաստատումը, ռիսկի գնահատումը և խարդախության կանխումը տվյալների հավաքագրման, օգտագործման և պահպանման այն մշտական նպատակներն են, որոնք չեն սպառվում։ Այդուհանդերձ, մեր ընդհանուր քաղաքականության համաձայն ձեր անձնական տեղեկությունները պետք է մշտական և ապահով կերպով ջնջվեն Socure-ի կամ Ծառայությունների հետ ձեր վերջին շփումից 7 տարի հետո, եթե սույնով այլ բան չի նախատեսվում, կամ եթե օրենքով կամ պայմանագրով չի պահանջվում ավելի վաղ ջնջել։

Հատուկ ծանոթագրություններ կենսաչափական տեղեկությունների վերաբերյալ․ Եթե Socure-ը կիրառելի օրենքով սահմանված կարգով հավաքագրում է ձեր «կենսաչափական տեղեկությունները» կամ «կենսաչափական նույնականացուցիչները», մենք այդ տեղեկությունները մշտական և ապահով կերպով կհեռացնենք Socure-ի կամ Ծառայությունների հետ ձեր վերջին շփումից ոչ ուշ, քան 3 տարի հետո։

Հատուկ ծանոթագրություններ տվյալների պաշտպանության իրավունքների վերաբերյալ․ Ծառայությունների միջոցով ձեր անձը հաստատելու համար օգտագործվող անձնական տեղեկությունները Տվյալների պաշտպանության իրավունքների բանեցման ձեր հայտի հիման վրա կջնջվեն հաստատումից 72 ժամ անց, բացառությամբ այն դեպքերի, երբ աուդիտի գրառումները պետք է պահպանվեն՝ գաղտնիության և տվյալների պաշտպանության մասին օրենքների հետ համապատասխանությունը ցույց տալու համար։

Ինչպես ենք մենք ապահովում ձեր տեղեկությունների անվտանգությունը

Socure-ն օգտագործում է անվտանգության ապահովման առևտրային տեսանկյունից ողջամիտ, ֆիզիկական, էլեկտրոնային և ընթացակարգային միջոցներ՝ տեղեկությունները կիրառելի օրենքի համաձայն կորստից, գողությունից, չարաշահումից, չարտոնված մուտքից, բացահայտումից, փոփոխումից և ոչնչացումից պաշտպանելու համար, և մեր հաճախորդներից մենք պահանջում ենք վարվել նույն կերպ։ Անվտանգության ապահովման մեր գործելակերպերը պարբերաբար ենթարկվում են նաև տուգման, մենք պահպանում ենք ISO 27001 և SOC 2 Type 2 ստանդարտների պահանջները։ Այնուամենայնիվ, պարզապես չկա որևէ եղանակ՝ երաշխավորելու, որ անվտանգության ապահովման միջոցները կամ միջոցառումները բավարար կլինեն անվտանգության հետ կապված միջադեպը կանխելու համար։

Տվյալների պաշտպանության ձեր իրավունքները

Կախված ձեր բնակության վայրից՝ դուք կարող եք ունենալ տվյալների պաշտպանության հետևյալ իրավունքներից մեկը կամ մի քանիսը (դրանցից որոշները սահմանափակ իրավունքներ են և ենթակա են որոշակի բացառությունների), ինչպես նաև համապատասխան վերահսկիչ մարմնին բողոք ներկայացնելու իրավունքը․

  • Իրավունք՝ իմանալու/տեղեկացված լինելու մեզ մոտ ձեր մասին պահվող անձնական տեղեկությունների կամ անձնական տեղեկությունների կատեգորիաների վերաբերյալ։
  • Իրավունք՝ մուտք ունենալու մեզ մոտ ձեր մասին պահվող անձնական տվյալների կրկնօրինակին։
  • Իրավունք՝ ուղղելու/շտկելու մեզ մոտ ձեր մասին պահվող ոչ ճշգրիտ անձնական տեղեկությունները։
  • Իրավունք՝ հեռացնելու/ջնջելու ձեր անձնական տեղեկությունները։
  • Իրավունք՝ հրաժարվելու մշակումից/առարկելու մշակմանը, օրինակ՝ թիրախավորված գովազդը կամ պրոֆիլավորման որոշակի տեսակները։
  • Իրավունք՝ սահմանափակելու մշակումը, եթե բավարարված են որոշակի սահմանափակ կիրառելի հանգամանքներ։
  • Իրավունք՝ հետ կանչելու համաձայնությունը, ցանկացած պահի, անվճար։ Ցանկացած նման հրաժարում ունի միայն ապագայի ազդեցություն, և ձեր կամովին տված համաձայնությանը համապատասխան կատարված մշակումից առաջ ազդեցություն չի ունենա։
  • Իրավունք՝ բողոքարկելու որևէ դիմումի հիման վրա գործողություն կատարելու մերժումը, որը պետք է կատարեք նախնական որոշումն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում։

Խտրականության բացառում։ Գաղտնիության և տվյալների պաշտպանության օրենքները հիմնականում արգելում են խտրականությունն այն սպառողների նկատմամբ, որոնք որոշում են բանեցնել տվյալների պաշտապնության իրենց իրավունքները։ Տվյալների պաշտպանության ձեր իրավունքները բանեցնելու դիմումների արդյունքում Socure-ը չի մերժի ձեզ ոչ մի ապրանք կամ ծառայություն։

Տվյալների պաշտպանության կիրառելի իրավունքները բանենցնելու համար խնդրում ենք լրացնել այս ձևը։ Ձեր դիմումն ստանալուց հետո մենք կփորձենք դիմումի մասին ծանուցել մեր հաճախորդներին և տվյալների մատակարարներին և կտեղեկացնենք ձեզ, թե ինչ պատասխան գործողություններ ենք մտադիր ձեռնարկել։ Դուք կարող եք տվյալների պաշտպանության ձեր իրավունքները բանեցնելու համար ուղարկել մեզ նաև էլ․նամակ, որը կպարունակի ձեր անունը, տեղեկություն բնակության նահանգի կամ վարչաշրջանի մասին, այն իրավունք(ներ)ի մասին, որը (որոնք) ցանկանում եք բանեցնել։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ նման դիմումներին արձագանքելու հարցում Socure-ը կարող է ենթակա լինել որոշակի ազատումների և սահմանափակումների, և որ որոշակի իրավունքներ կարող են կիրառելի չլինել ձեզ համար։

Լրացուցիչ տեղեկություններ հրաժարումների վերաբերյալ։ Թիրախավորված գովազդների կառավարման մասին ավելին կարող եք իմանալ LinkedIn-ում, որի համար սեղմեք այստեղ։ Եթե ցանկանում եք մանրամասն տեղեկություններ իմանալ այն մասին, թե ինչպես են աշխատում թիրախավորված գովազդները, և ինչպես վերահսկել ձեր տվյալների այս եղանակով օգտագործումը, կարող եք այցելել նաև NAI (Գովազդի ազգային ինստիտուտ) կամ DAA (Թվային գովազդի դաշինք) կայքերը։

Տվյալների պաշտպանության իրավունքների ստուգելի դիմումներ․ Socure-ը առևտրային տեսանկյունից ողջամիտ մեթոդների օգտագործմամբ կհաստատի, որ կիրառելի կամ պահանջվող դեպքերում դուք ներկայացրել եք ստուգելի դիմում։ Դա նշանակում է, որ մեզ գուցե անհրաժեշտ լինի լրացուցիչ տեղեկություններ խնդրել ձեզնից, ստուգել ձեր ինքնությունը Ծառայությունների միջոցով և ձեր անձնական տեղեկություններից որոշները պահել՝ ապացուցելու, որ մենք կատարել ենք ձեր դիմումը։

Լիազորված գործակալ․ Դուք կարող եք նաև լիազորված գործակալ նշանակել, որը ձեր անունից դիմում կներկայացնի, ինչը ենթակա է համապատասխան ստուգման և կիրառելի այլ իրավական պահանջներին։ Ձեր լիազորած գործակալին անհրաժեշտ կլինի ներկայացնել ձեր անունից դիմում տալու լիազորությունն ապացուցող փաստաթղթեր։ Մենք կարող ենք պահանջել նաև, որ ուղղակիորեն մեզ հաստատեք ձեր անձը և դիմումը։

Հրաժարման նախընտրության ազդանշաններ․ Մենք արձագանքում ենք վեբ-զննիչներում և շարժական սարքերում միացված ազդանշաններին կամ մեխանիզմներին, որոնք կիրառելի օրենքի համաձայն վերոնշյալ իրավունքները բանենցնելու նախընտրություն են ցույց տալիս։ Այս պահին մենք չենք հետևում «չհետագծել» ազդանշաններին, եթե այն միացված է վեբ-զննիչում։

Տվյալների գաղտնիության ԵՄ-ԱՄՆ շրջանակի կատարման հանձնառություն

Socure-ը բավարարում է Տվյալների գաղտնիության ԵՄ-ԱՄՆ շրջանակի (ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ), ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի Մեծ Բրիտանիայի ընդլայնման և Տվյալների գաղտնիության Շվեյցարիա-ԱՄՆ շրջանակի (Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ) պահանջները, ինչպես սահմանում է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը։ Socure-ը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտին հավաստել է, որ հետևում է Տվյալների գաղտնիության ԵՄ-ԱՄՆ շրջանակի սկզբունքներին (ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ սկզբունքներ), երբ մշակում է Եվրոպական միությունից ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի հիման վրա և Մեծ Բրիտանիայից (և Ջիբրալթարից) ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի Մեծ Բրիտանիայի ընդլայնման հիման վրա ստացված անձնական տեղեկությունները։ Socure-ը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտին հավաստել է, որ հետևում է Տվյալների գաղտնիության Շվեյցարիա-ԱՄՆ շրջանակի սկզբունքներին (Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ սկզբունքներ), երբ մշակում է Շվեյացարիայից Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ-ի հիման վրա ստացված անձնական տեղեկությունները։ Socure-ը ենթակա է Դաշնային առևտրային հանձնաժողովի հետաքննչական և հարկադիր կատարման լիազորություններին։

Տվյալների գաղտնիության շրջանակի համաձայն՝ ԵՄ, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի անձինք իրավունք ունեն ստանալ մեր հաստատումն այն մասին, թե արդյոք Միացյալ Նահանգներում պահպանում ենք ձեզ վերաբերող անձնական տեղեկությունները։ Դիմումի հիման վրա մենք ձեզ կտրամադրենք մուտք ձեր մասին մեզ մոտ պահվող անձնական տեղեկություններին։ Դուք կարող եք նաև ուղղել, փոփոխել կամ ջնջել ձեր մասին մեզ մոտ պահվող անձնական տեղեկությունները։ Անձը, որը ցանկանում է մուտք ունենալ Տվյալների Գաղտնիության շրջանակների համաձայն Միացյալ Նահանգներ փոխանցված տվյալներին կամ ուղղել, փոփոխել կամ ջնջել սխալ տվյալները, պետք է դիմումը ներկայացնի այս ձևի միջոցով։ Եթե պահանջվի հեռացնել տվյալները, մենք կարձագանքենք ողջամիտ ժամկետում։

Նախքան ձեր տվյալները երրորդ կողմերին փոխանցելը, որոնք չեն հանդիսանում մեր գործակալները, կամ նախքան տվյալները հավաքագրման սկզբնական կամ հաջորդիվ թույլատրված նպատակից բացի այլ նպատակով օգտագործելը գաղտնի տվյալների համար մենք կտրամադրենք հրաժարման անհատական ընտրություն կամ ներառման հնարավորություն։ Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը և բացահայտումը սահմանափակելու համար խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում այս ձևի միջոցով։

Որոշակի իրավիճակներում, ի պատասխան պետական մարմինների օրինական պահանջների, այդ թվում՝ ազգային անվտանգության կամ օրենքի հարկադիր կատարման պահանջները բավարարելու համար մեզնից գուցե պահանջվի բացահայտել անձնական տեղեկությունները։

Միացյալ Նահանգներում Տվյալների Գաղտնիության շրջանակի համաձայն ստացված և հաջորդիվ որևէ երրորդ կողմի փոխանցված անձնական տվյալների վերաբերյալ Socure-ի հաշվետվողականությունը նկարագրված է Տվյալների Գաղտնիության շրջանակի սկզբունքներում։ Մասնավորապես՝ Տվյալների Գաղտնիության շրջանակի համաձայն Socure-ը շարունակում է պատասխանատու լինել այն դեպքերի համար, եթե երրորդ կողմի գործակալները, որոնց նա ներգրավում է իր անունից անձնական տվյալների մշակում կատարելու համար, կատարում են դա Սկզբունքներին ոչ համապատասխան ձևով, և եթե Socure-ը չի ապացուցում, որ պատասխանատու չէ վնաս պատճառած դեպքի համար։

ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի, ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի Մեծ Բրիտանիայի ընդլայնման և Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ-ի սկզբունքների համաձայն՝ Socure-ն ստանձնում է հանձնառություն լուծելու ձեր գաղտնիությանը և ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի, ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի Մեծ Բրիտանիայի ընդլայնման և Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ-ի սկզբունքների համաձայն Միացյալ Նահանգներ փոխանցված ձեր անձնական տեղեկությունները մեր կողմից հավաքագրվելուն կամ օգտագործվելուն առնչվող բողոքները։ Եվրոպական Միության, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի անձինք, որոնք ունեն հարցումներ կամ բողոքներ, նախ պետք է կապվեն Socure-ի հետ privacy@socure.com էլ․ փոստի հասցեով։

Socure-ն ստանձնել է լրացուցիչ հանձնառություն՝ ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ ծրագրի համաձայն գաղտնիությանն առնչվող չլուծված բողոքները լուծել վեճերի լուծման անկախ մեխանիզմի՝ BBB ազգային ծրագրերի կողմից ղեկավարվող Տվյալների գաղտնիության շրջանակի ծառայությունների միջոցով։ Եթե ձեր բողոքի վերաբերյալ ժամանակին չեք իրազեկվել, կամ եթե ձեր բողոքը գոհացուցիչ լուծում չի ստացել, մանրամասն տեղեկությունների և (կամ) բողոք ներկայացնելու համար խնդրում ենք այցելել այս կայքը։ Այս ծառայությունը ձեզ տրամադրվում է անվճար։

Եթե ձեր ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ բողոքը հնարավոր չէ լուծել վերոնշյալ եղանակներով, որոշակի պայմաններում բավարարման այլ մեխանիզմներով չլուծված որոշ մնացած պահանջների համար կարող եք պարտավորեցնող արբիտրաժային վարույթ նախաձեռնել։ Մանրամասն տեղեկությունների համար սեղմեքայստեղ։

Եթե սույն Գաղտնիության հայտարարության պայմանների և ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ-ի սկզբունքների և (կամ) Շվեյցարիա-ԱՄՆ ՏԳՇ-ի սկզբունքների միջև հակասություն է առաջանում, պետք է ղեկավարվել համապատասխան Սկզբունքներով։ ԵՄ-ԱՄՆ ՏԳՇ ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք այս կայքը։ Socure-ի մասնակցությունը կարող եք ստուգել այստեղ։

Կապ մեզ հետ

Socure-ի Գաղտնիության հարցերով զբաղվող թիմի, այդ թվում՝ Տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ կապվելու համար կարող եք ուղարկել նամակ privacy@socure.com էլ․ հասցեին կամ զանգահարել 1-888-690-3709 հեռախոսահամարով։

Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (ՏՊԸԿ) 27-րդ հոդվածի համաձայն՝ Socure-ը Տվյալների պաշտպանության եվրոպական գրասենյակին (ՏՊԵԳ) նշանակել է որպես իր ՏՊԸԿ ներկայացուցիչ ԵՄ-ում։ ՏՊԸԿ-ին առնչվող հարցերով կարող եք դիմել ՏՊԵԳ-ին․ 1) օգտագործելով ՏՊԵԳ-ի առցանց դիմումի ձևը կամ 2) գրելով ՏՊԵԳ-ին Avenue Huart Hamoir 71, 1030 Brussels, Belgium հասցեով։

Մեծ Բրիտանիայի ՏՊԸԿ-ի 27-րդ հոդվածի համաձայն՝ Socure-ը ՏՊԵԳ ՄԲ ՍՊԸ-ին նշանակել է որպես ՄԲ ՏՊԸԿ-ի իր ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայում։ ՄԲ ՏՊԸԿ-ին առնչվող հարցերով կարող եք դիմել ՄԲ ՏՊԵԳ-ին․ 1) օգտագործելով ՏՊԵԳ-ի առցանց դիմումի ձևը կամ 2) գրելով ՄԲ ՏՊԵԳ-ին 8 Northumberland Avenue, London WC2N 5BY, United Kingdom հասցեով։